Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ինչո՞ւ են անտեսվում ռազմաքաղաքական բնույթի միջազգային պայմանագրերի վավերացման սահմանադրական հիմնադրույթները

Ինչո՞ւ են անտեսվում ռազմաքաղաքական բնույթի միջազգային պայմանագրերի վավերացման սահմանադրական հիմնադրույթները
06.03.2024 | 12:31

Անասելի հանգիստ հետևում ենք, թե ինչպես է աննահանջ փոխվում մեր երկրի աշխարհաքաղաքական վեկտորը. առայժմ դե յուրե՝ դեպի Արևմուտք, դե ֆակտո՝ դեպի Թուրքիա: Մի պահ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ընդունենք, որ դա լավագույն ու միակ անվտանգ տարբերակն է, և ներկա իրավիճակի համար մենք բացարձակապես մեղավոր չենք: Ինքս, որոշ վերապահումներով, այլ կարծիքի եմ, թեպետ, դա արդեն լուրջ բանավեճի նյութ է: Հիմնական օրենքով կոնկրետ ո՞ւմ է վերապահված այդ ճակատագրական հարցի լուծումը՝ միայն ժողովրդին, ինչը կարող է իրականացվել հանրաքվեի միջոցով: Ինչո՞ւ են այս և ընդհանրապես ռազմաքաղաքական բնույթի միջազգային պայմանագրերի անգամ վավերացման սահմանադրական հիմնադրույթներն անտեսվում:

Ինձ մշտապես հակադարձում են, թե բա՝ նախկինում էլ չեն հարցրել ժողովրդին, թեպետ, հրաշալի գիտեն, որ, նախ՝ նախկինում վերպետական միջազգային կազմակերպությունների մասով հանրաքվեի ընթացակարգ ամրագրված չի եղել (այն ներմուծվել է միայն Սահմանադրության 2015 թ. փոփոխությունների 205-րդ հոդվածով), բացի այդ, հիշյալ բնույթի բոլոր միջազգային պայմանագրերը առնվազն անցել են վավերացման գործընթաց: Վերջապես, դարձյալ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ընդունենք, որ նախկինում ևս սահմանադրական հիմնադրույթները շրջանցվել են, և ի՞նչ՝ արդյո՞ք դրանից բխում է, որ ձեռք է բերվել նույնը կրկնելու «ինդուլգենցիա»:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3326

Մեկնաբանություններ