Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Անհավատալի է, բայց փաստ

Անհավատալի է, բայց փաստ
17.12.2023 | 21:21

«Հղիության ընթացքում երեխայի բջիջները տեղափոխվում են մոր արյան մեջ, այնուհետև նորից վերադառնում երեխայի մոտ, սա կոչվում է պտղի-մոր միկրոքիմերիզմ»:

41 շաբաթվա ընթացքում բջիջները շրջանառվում և միաձուլվում են, իսկ երեխայի ծնվելուց հետո այդ բջիջներից շատերը մնում են մոր օրգանիզմում՝ մշտական հետք թողնելով մոր հյուսվածքներում, ոսկորներում, ուղեղում և մաշկի վրա և հաճախ մնում այնտեղ տասնամյակներ: Մորից ծնված յուրաքանչյուր երեխա այսպիսի հետք է թողնում նրա օրգանրզմի վրա։

Նույնիսկ, եթե հղիությունն ամբողջությամբ չընթանա կամ եթե նա ընդհատում է հղիությունը, այդ բջիջները, միևնույն է, տեղափոխվում են նրա արյան մեջ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մոր սիրտը վնասված է, պտղի բջիջները շտապելու են վնասվածքի վայր և փոխվելով դառնալու են այնպիսի տեսակի բջիջներ, որոնք մասնագիտացած են սրտի վերականգնման մեջ:

Երեխան օգնում է մորը վերականգնել առողջությունը, իսկ մայրը կերտում է երեխային: Հրաշալի է, չէ՞:

Հաճախ սա է պատճառը, որ հղիության ընթացքում որոշ հիվանդություններ անհետանում են: Անհավանական է, թե ինչպես է մոր մարմինն ամեն գնով պաշտպանում երեխային, իսկ երեխան պաշտպանում և վերականգնում է մոր օրգանիզմը, որպեսզի ինքը ապահով զարգանա և գոյատևի:

Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ մոր ուղեղում պտղի բջիջները հայտնաբերվում են ծնվելուց 18 տարի անց: Զարմանալի է, չէ՞:

Եթե դուք մայր եք, ապա գիտեք, թե ինչպես կարող եք ինտուիտիվ զգալ ձեր երեխային, նույնիսկ երբ նա ձեր կողքին չէ:

Այժմ գիտական ապացույցներ կան, որ մայրիկները կրում են դրանք երկար տարիներ, նույնիսկ, երեխայի ծնվելուց հետո:

Ասե՛ք, որ դա շատ հուզիչ է:

Արթուր ԵՂԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 10110

Մեկնաբանություններ