Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հոգևոր իմացականություն

Հոգևոր իմացականություն
24.11.2023 | 08:35

Սովորաբար նոր գաղափարները մեզանում բազմանում են գրեթե նույն անվանումով, սակայն մնում են անավարտ ու թերի։ Ինչո՞ւ: Երբ նոր գաղափարները հասունանում են այն աստիճանի, որ դառնում են հասարակության զարգացման անհրաժեշտ պահանջ, այդ գաղափարները միաժամանակ կարող են ծնվել մի քանի հոգու մտքում։ Այս երևույթը հայտնի է հատկապես գիտության պատմությունից։ Բացի այդ, մեր հակառակորդները ևս տեղյակ են լինում այդ պահանջի մասին և, տիրապետելով շատ ավելի մեծ ռեսուրսների, նույնպես ստեղծում են նույնաբովանդակ կառույցներ։ Դա արվում է հանրությանը իր բուն նպատակից շեղելու, այդ գաղափարներն իրենց ցանկությամբ վերահսկելու և ուղղորդելու նպատակով։ Այսպիսով, հանրությունը մնում է խմբային չհիմնավորված կարծիքների, օտարածին ցածրորակ արժեքների ազդեցության ներքո` դառնալով հեղհեղուկ ու կամազուրկ հանրություն։ Ահա թե ինչու անընդհատ բարձրաձայնում եմ մեր ազգային արժեքների վրա հիմնված հայրենյաց հաստատության ստեղծման մասին, ինչը կարող է համախմբել մեր ողջ ռեսուրսները` իրական քայլեր ձեռնարկելու հանուն հզորացման։ Այդ հաստատության հիմնական բաղադրիչը մարդուն մարդ պահող հոգևոր իմացականությունն է, ինչն ապահովում է մարդու զարգացումը տվյալ դարաշրջանի լավագույն ձեռքբերումներին համապատասխան։ Հազարամյակներով զարգացող այս գիտելիքները մարդուն մոտեցնում են իր նախնական կատարյալ որակին՝ աստվածանմանությանը։ Հենց այդ հաստատության բացակայությունից է, որ`

Չկա համակարգված ազգային մտածողություն

Չկա ազգային ինքնության անվտանգության դոկտրին

Չկա ակնածանք մարդու նկատմամբ

Չեն գնահատվում գիտահենք կարծիքները

Չկան բարեվարքության չափորոշիչներ և այդ արժեքներով ապրող միաբանություն։ Հետևաբար արհամարհված են մարգարեների, իմաստունների ու սրբերի կերպարները և նրանց գործերը։ Այս ամենի բացակայության հետևանքով չկան հասարակական ընդհանրական ձևակերպված պահանջներ և նրանցից բխող իրագործելի նպատակներ։ Ուստի և չկա ու չի կարող լինել միասնական հանրություն։

Հետևություն. վերը նշած բացթողումների պատճառով մսխվում են մեր ազգային ռեսուրսները` իրենց եռաշերտ տիրույթներով հանդերձ։ Մեր անելիքը պետք է լինի այդ հարցադրումներին սպասարկու կառույցներն անհապաղ վերականգնելը և, համադրելով ու հարստացնելով մեր առաքելական եկեղեցու շնորհաբաշխ ոգեղենությունը, այն հայ ազգի գլխավոր օրակարգ դարձնելը։

Այսպիսով, մեր խնդիրն է բոլոր հարցերի լուծումները կազմակերպել մարդկությանը զարգացնող և իրական ներդաշնակություն ապահովող տեսլականով:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 5610

Մեկնաբանություններ