ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Չեմ կարծում, որ արհեստավարժ դիտորդները ծանոթ չեն ցեղասպանության կոնվենցիոն հիմքերին

Չեմ կարծում, որ արհեստավարժ դիտորդները ծանոթ չեն ցեղասպանության կոնվենցիոն հիմքերին
04.10.2023 | 07:25

ՄԱԿ-ը փորձեց դարիս խառը ժամանակներին համահունչ շուստրիություն անել և գլխանց փակել Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի ողջ հայազգի բնակչության նկատմամբ ցեղասպանության աչք ծակող փաստերը: Ցավոք, վաղուց արժեզրկված այդ կառույցի դիտորդները 1-2 օրում հապճեպ արձանագրություն են կազմել, ըստ որի՝ Արցախում չկան խաղաղ բնակչության դեմ բռնությունների հետքեր, անգամ չեն հայտնաբերվել սատկած անասուններ (իբր ադրբեջանցիները չեն թունավորել սննդի միջոցները) և այլ զառանցանք: Չեմ կարծում, որ արհեստավարժ դիտորդները ծանոթ չեն ցեղասպանության կոնվենցիոն հիմքերին և տեղյակ չեն, որ, բացի բազմաթիվ սպանություններից, որոնք արձանագրված են, ցեղասպանություն է ճանաչվում «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը», և կյանքեր խլող հենց շուրջ 10 ամիս շրջափակումն ու վերջին փուլում ռազմական ակտիվ միջամտությունն են հանգեցրել զանգվածային բռնագաղթի:

Զուր չէր, որ մինչև 44-օրյա պատերազմը Ալիևը պարբերաբար հիշում էր միայն ու միայն ՄԱԿ-ի վեհաժողովի 4 բանաձևերը, իսկ հետո հանկարծ անցավ, այսպես կոչված, Ալմա-Աթայի հռչակագրի սինխրոն մեկնաբանությանը:

Կարծում եմ, այս ամենի համատեքստում արցախցիներին պատճառված տարաբնույթ վնասները հանգամանորեն պաշտոնապես արձանագրելու առաջարկությունս առավել արդիական բնույթ է ստացել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ