Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կրթական ՕՋԱԽ հանդիսացող դպրոցները, հայտնվելով որոշ անհայրենիք տականքների ձեռքում, դարձել են փողը էսքկավատորի կովշով գռփելու դաշտ

Կրթական ՕՋԱԽ հանդիսացող դպրոցները, հայտնվելով որոշ անհայրենիք տականքների ձեռքում, դարձել են փողը էսքկավատորի կովշով գռփելու դաշտ
02.05.2023 | 22:39

Երեկ ստացել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնի հերթական գրությունը` Գյումրու տարբեր դպրոցներում տիրող բարդակի վերաբերյալ. մաս-մաս ձեզ եմ ներկայացնելու այդ փաստաթուղթը։

Ես միշտ գիտեի, թե դպրոցները պարկեշտ մարդկանց տնօրինության տակ անցած ու, ինչպես ասվում է, չոր աշխատավարձ ստացող-ապրող տնօրենների անխոնջ աշխատանքի վայր է։

Բայց արդեն մեկ ամիս` խորանալով-ուսումնասիրելով Գյումրու որոշ դպրոցների որոշ տնօրենների գործունեությունը, հասկացա. կրթական ՕՋԱԽ հանդիսացող դպրոցները, հայտնվելով որոշ անհայրենիք տականքների ձեռքում, դարձել են փողը էսքկավատորի կովշով գռփելու դաշտ:

Ընդ որում, «բերքն» էլ կլոր տարին են հավաքում։

Այո՛, այո՛, չասեք` չէ ՛:

Եթե ընդամենը մի երկու փաստ ներկայացնեմ` կհամոզվեք։

Միշտ մտածել եմ, որ էդ «օբյեկտում» ինչ կա, որ շատերը, ձևականորեն հայհոյում, բայց հաճույքով տնօրեն են աշխատում տարիներ շարունակ: Ինչու են դերասանություն անում, որ դժվար են ապրում, հիմա հասկանում եմ` դպրոց -կրթօջախի ամեն ինչից են փող ուտում, նստած են փող-գետի վրա։ Աշակերտը փող է, ուսուցիչը փող է, սնունդը` սնունդ, ջեռուցման, կոմունալի և այլ հետաքրքիր ծախսերի համար պետության կողմից տրվող գումարները` ուտելու մեծ հնարավորություն։

Դե՜, իսկ որոշ տնօրենների հնարամտությունը` քարից հաց քամելու իմաստով, ուղղակի ապշեցնող է։

ՈՒ այս «գալուստուկավոր» տղամարդկանց և ֆենած մազերով կանանց պետականաքանդությունը, անհայրենիքությունը, երկիրը տապալելու «ուրույն ջանքը» դպրոցի պատերը քամելն է։

Բնավ իրավունք չունեմ դպրոցաքանդ, իրավական ռեցիդիվները կյանքի որակ դարձրած տնօրենների կողքին դիտարկել Գյումրու մի քանի դպրոցների այն տնօրեններին, որոնք դպրոցը դպրության, ազգը կրթելու, բարձրացնելու հիմնասյունն են համարում ու հայ երեխայի կրթություն, զարգացումը ազգային առաջնահերթություն են դարձրել:

Եվ ո՛չ թե աշակերտի ու նրա ծնողի վզին

«հախը»` դրամահավաքությունը, լևի աշակերտ դպրոցում պահելը, ուսուցիչների ոչ թե հանրույթը, այլ ձեռնասուն բանդա ձևավորելը, ներառական կրթության սննդից փող ու սնունդ գողանալը, ուսուցիչ, հոգեբան և էլ չգիտեմ ում ընդունելը, «լևի», «մեռած հոգու» հաստիք պահելը դպրոցի զիլ տնօրեն լինել են համարում։ Ոչ, Գյումրիում գիտեմ, ցավոք, ընդամենը մի քանի հարգանքի արժանի տնօրենների, որոնք ուղղակի ջեբկիր չեն ու տնօրեն են կոչումով և բնույթով։

Դե, իսկ Շիրակի մարզպետների և նրանց ղեկավարած մարզպետարանի կողմից դպրոցավեր գործունեությունը մեկ այլ պատմություն է։

Տրամաբանական է ու փաստ, որ թալանչի տնօրեններին չպատժելը, հովանավորելը, հայտնաբերված, մամուլում հրապարակված փաստերին ընթացք չտալը մարզպետների կոռուպցիոն սերտաճումների վառ ու ցցնուն վկայություն են, նրանց բարեկամներին տարբեր դպրոցներում, աշխատանքային նույն ժամերին, կրթության վարչության պետերի քարտուղարուհիներին և վարչության որոշ աշխատակիցներին տարբեր դպրոցներում հաստիքավորելը, ընդ որում, նույն անձին մի քանի դպրոցներում ձևակերպելը և շատ այլ հանցագործությունները չտեսնելու տալն ունի ԳԻՆ։

Գյումրիում մարդիկ այնպիսի բաներ են պատմում, որ կապշեք։ Իսկ ես փորձել ու արդեն գնում եմ այդ տեղեկությունները ստուգելու, դրանք ճշտելուց հետո, իրավական հետևանք առաջացնելու ճանապարհով։

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու են ոմանք հրապարակայնորեն իբր դժգոհում դպրոցի տնօրեն աշխատելու փաստից, թե բա` սա ինչ գործ է որ:

Բայց իրականում պատրաստ են 20 000դոլար, իսկ հիմա ասում են` 10 միլիոն դրամ հախ տալ ու կարգվել դպրոցի տնօրեն։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 4393

Մեկնաբանություններ