Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բուղա և «գորշ գայլերի» ոռնոցների նմանակում

Բուղա և «գորշ գայլերի» ոռնոցների նմանակում
17.04.2023 | 23:49

Քաղաքակիրթ աշխարհին նամակներ ու ներողություններ հղող ՔՊ-ական պատգամավորի և իր նմանների համար մի փոքր պատմական նյութ եմ ներկայացնելու։

9-րդ դարի առաջին կեսին արաբական խալիֆայության խառնակ վիճակը նպաստեց նրա տիրապետության տակ ընկած երկրների ներսում նոր խմորումների առաջացմանը, որոնք բոլորն էլ ինքնավարության էին ձգտում։ Մութավաքիլ խալիֆը (847-861թթ.) բիրտ միջոցների դիմեց Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար։ Արաբական խալիֆայությունը, ապստամբներից կրած խայտառակ պարտության վրեժն առնելու համար, թուրք զորավար Բուղա Շարաբիի գլխավորությամբ 200-հազարանոց մի զորաբանակ ուղարկեց Հայաստան։ Բուղան արյան մեջ խեղդեց Սասունը, Վասպուրականը, Ռշտունիքն ու Մոկքը։ Բուղան Մութավաքիլ խալիֆի ստրուկներից մեկն է եղել, բայց ազատություն էր ստացել և, իր հայրենակիցներից կազմված վարձկան զորքի շնորհիվ, ամենակարող մարդն էր դարձել պետության մեջ։ Մարդասպան ճիվաղը հայտնի դարձավ իր գազանություններով։ Արյունարբու հրեշը կարծես կրկնեց Բերկրի տարածքում մեկ այլ արնախում թուրքի վարքագիծը, որը զինվորներին կարգադրել էր փորել մի երկու մետրանոց փոս և դա լցնել գերի հայերի արյունով։ Մինչև պռունկը լցված արյան ավազանի մեջ լողացող թուրք զորավարը թիկնապահներին ասում է, որ ինքը չի հագենում հայի արյունից։

Հիմա վերադառնանք մեր օրեր և հիշենք մի քանի օր առաջ ազերի երեխաների «գորշ գայլերի» ոռնոցների նմանակումը մանկապարտեզում։ Երկու-երեք տարեկան երեխաները, անկասկած, չգիտեն իրենց և հայերի տարբերության մասին, բայց նրանց դաստիարակները երեխաներին արդեն իսկ մարդասպան ճիվաղների ոգով են աճեցնում: Վստահ եղեք, որ նրանք ապագայում դառնալու են նոր բուղաներ, որոնք արյան լոգանքից չեն կշտանալու։ Անցյալի և ներկայի այս անդադար կապը, մարդասպանության, արյունարբու գենետիկան երբեք չի վերանալու և, հարմար առիթի դեպքում, ժայթքելու է նոր ուժով։ Այդ ամենի ֆոնին ողորմելի, տխմար, տգետ և դավաճանական են դառնում դարավոր թշնամիներից ինչ-որ առիթներով ներողություն հայցելու տմարդի քայլերը։ Որպես վերջաբան ներկայացնեմ Արցախի քաջ իշխան Աբու Մուսեի պատասխանը՝ զորավար Բուղայի զենքը վայր դնելու առաջարկին ի պատասխան։

«Եթե, ինչպես ասացի, հեռանաս ինձանից, խաղաղություն կլինի, իսկ եթե ոչ՝ պատերազմ, կռիվ ու ճակատամարտ։ Դու կդառնաս թիրախ, իսկ իմ աղեղը՝ խոցոտող, դու՝ ախոյան, իմ զինվորները՝ հաղթանակող, դու՝ ոսոխ, իսկ իմ զորքը՝ քեզ դատապարտող, քո պատերազմը և մեր հաղթությունը, քո մարմինը և իմ նիզակը, քո պարանոցը և իմ սուրը, քո ստացվածքը՝ մենք նրա ժառանգորդ, քո ավարը՝ մենք ավարառուներ, դու՝ ավազակ, մենք՝ կողոպտիչներ, դու՝ եղեգն, մենք՝ դյուրավառ կրակ, դու՝ հարդ, իսկ մենք՝ դյուրությամբ փչող քամի, դու՝ ծաղիկ, իսկ մենք՝ թարշամեցնող խորշակ, դու՝ պտղալից հանդ, մենք՝ ապականող կարկուտ, դու՝ շինվածք առանց հիման, իսկ ես՝ հիմնիվեր տապալող հեղեղ, դու՝ լեշ, իմ զորքը՝ հոշոտող գազան, որ պատռոտում է քո սրտի առագաստը, դու՝ խաղալիք, իսկ մենք՝ մանուկներ, որ բռնելով քո զորությունը, խաղում, կատակում ենք քեզ հետ և քո այդ ողջ հպարտության ու անբարեհաճության հետ, դու՝ վայրի երե, մենք՝ որսորդներ, դու՝ թռչուն, իսկ մենք բարձրությունից ցած ենք իջեցնում և ձգում որոգայթի մեջ, դու՝ ծովի վիշապ, մենք՝ կարթ, քո քիմքից վեր ենք ձգում քեզ անդունդների խորքից. Դու՝ իբրև եղջերու առանց եղջյուրների, մենք՝ արծիվներ քո վերևում, քո աչքերը կուրացնողներ, որ քո լեշը գցում ենք մեր ձագերին և խորշերում բնակվող աղվեսներին»:

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ