ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արևմուտքի քաղաքականությունը նույնն է մնացել, պատմությունն էլ կրկնվում է

Արևմուտքի քաղաքականությունը նույնն է մնացել, պատմությունն էլ կրկնվում է
11.04.2023 | 22:48

Եթե վերցնենք վերջին մեկ տարին, ապա կտեսնենք, որ ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականների, Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև։ Հանդիպումները տեղի են ունենում և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում։ Նույն գործընթացը տեղի է ունենում նաև Ադրբեջանի դեպքում։

Ինչի՞ համար են այս ինտենսիվ հանդիպումները և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի հետ։

Չիմանալով որևէ տեղեկություն այդ հանդիպումների ոչ հրապարակային բովանդակության մասին, բայց որոշ չափով իմանալով պատմություն և իմանալով Արևմուտքի (անգլոսաքսերի) գործելաոճը, կարող եմ զուգահեռել 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի հետ։

Այն ժամանակ Մեծ Բրիտանիան մեծ ռազմաքաղաքական աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին։ Որոշ չափով ռազմաքաղաքական օգնություն էր ցույց տալիս նաև Հայաստանին, ինչը բավարար չէր Ադրբեջանի նկատմամբ հաղթանակի համար, սակայն բավարար էր Հայաստանի մոտ ուժի և հաղթանակի պատրանք ստեղծելու համար։

Եվ այսպես, Մեծ Բրիտանիան երկու կողմերի հետ աշխատելով, երկուսին էլ Ռուսաստանի դեմ տրամադրելով, Հայաստանին Ռուսաստանի առաջարկած օգնությունից հետ պահելով, հասունացրեց 1920 թվականի հայ-թուրքական պատերազմը, ինչն ավարտվեց Հայաստանի պարտությամբ` Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմամբ:

Քանի որ Արևմուտքի քաղաքականությունը նույնն է մնացել, պատմությունն էլ կրկնվում է, ապա ունեմ ներքին համոզմունք, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ տեղավորվում են հայ-ադրբեջանական նոր պատերազմ հրահրելու գործընթացի մեջ` Հայաստանի պարտությամբ։ Այդ գործընթացի մաս են կազմում նաև Արևմուտքից հնչող, այսպես կոչված, հայանպաստ հայտարարությունները։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լավ էլ հասկանում է այդ հանդիպումների իմաստը։ Իսկ ահա հայկական կողմին կարող են օգտագործել, ռուսերեն ասած, ,,в темную,,: Անգլոսաքսերն ունեն պատմական մեծ փորձ այնպես անելու, որ զոհն ինքը գլխի չընկնի, թե ինչպես է աստիճանաբար հայտնվում թակարդում։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3689

Մեկնաբանություններ