Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ВАШЕ БЛАГОРОДИЕ, ГОСПОЖА УДАЧА, ДЛЯ КОГО ТЫ ДОБРАЯ, А КОМУ ИНАЧЕ․․․

ВАШЕ БЛАГОРОДИЕ, ГОСПОЖА УДАЧА, ДЛЯ КОГО ТЫ ДОБРАЯ, А КОМУ ИНАЧЕ․․․
17.03.2023 | 00:11

1969 թ-ին սովետական կինոէկրաններ բարձրաձավ ու այլևս մնաց սովետական դասական կինոյի վերին հորիզոնականներում Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը։
Այս ֆիլմից հետո, Վերեշչագինի դերը մարմնավորած հանճարեղ Պավել Լուսպեկաևին կկնքեն որպես
«самый русский таможенник»։
Իսահակ Շվարցի երաժշտությունը, մեկ այլ հանճարեղ, սովետական ամենաԲԱՐԴ՝ Բուլատ Օկուջավայի
բառերով, հավիտյան արդեն կմնա կապված Վերեշչագինի՝ Պավել Լուսպեկաևի անվան հետ։
«Նորից ամառ եկավ, բայց ներսումս այնպիսի ծանրություն է, որ բառերով չես փոխանցի․․․
Երեկ վայրենի մի տեսարան անցավ մեր խոհանոցով․
Ինկոն (Ինեսսա Կիրիլովա՝ Լուսպեկաևի կինը) քիչ մնաց դանակը փորս խրեր, էլի Լարիսան միջամտեց
(Լարիսա Լուսպեկաևա՝ Պավելի աղջիկը). խեղճ երեխան սփրթնել էր կավճի պես։
Ես հիշեցի մանուկ տարիներս՝ այսպիսի տեսարաններ գրեթե ամեն օր էին լինում ծնողական իմ տանը։
Ես 41 տարեկան եմ, ու տպավորություն է, թե նման տհաճ տեսարանների մեջ անցավ ողջ կյանքս:
Ես հաշմանդամ եմ ոտքից-գլուխ, նույնիսկ հացի չեմ կարող գնալ՝ ոտքերս ուղղակի չեն դիմանա:
Ահա և վերջն է գալիս՝ վերջն ամեն հույսերի․․․արդեն քսան տարի ես տառապում եմ իմ ոտքերի
ցրտահարությունից՝ քսան տարեկանից․
երանի գոնե տասը օր ապրեի առանց տանջանքների․․․» - այս տողերն իր օրագրի մեջ կգրի 1968-ի
մայիսի 30 -ին, Պավել Լուսպեկաևը, ում արյան բաղադրությունն ուղղակի պայթունավտանգ էր:
Բանն այն է, որ նա դեռ ավելի վաղ տարիքում կմահանար, եթե չլիներ հաջողությունը․
1943-ին, 16-ամյա պատանին կամավոր մեկնեց ռազմաճակատ։
Պարտիզանական հետախուզական ջոկատներից մեկի կազմում, այս պատանին դարձավ ամենխիզախ
հետախույզը՝ միշտ կրակի բերանում։
Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց, այն աստիճան, որ ձեռքը պիտի կտրեին, այլ տարբերակ
չկար, բայց հաղթանդամ պատանին, մյուս ձեռքով ուղղակի հավաքեց բժշկի շորերը՝ «ձեռքս կտրես, ուշքի գամ, ոտքերդ կկտրեմ․․․»
Ձեռքը մնաց, ու պատանին վերականգնվեց, և նրան գործուղեցին Երրորդ ՈՒկրաինական Շտաբի
ենթակայության տակ՝ պարտիզանական հետախուզական շտաբում ծառայության։
1944-ին, ազատվելով ծառայությունից, տեղափոխվեց Վորոշիլովգրադ՝ այսօրվա Լուգանսկ։
1946-ին ընդունվեց Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան։ Ավարտելուց հետո,
որտեղ արդեն հանդիպել էր Ինեսային, ու նրանք ամուսնացել էին, ընտանիքը տեղափոխվեց Թբիլիսի։
Այստեղ Պավելը փայլեց Թբիլիսիի ռուսական դրամատիկականի բեմում, իսկ 1957-ին, տեղափոխվեցին
Կիև, որտեղ․ արդեն Կիևի ռուսական դրամատիկականի դերասան էր, իսկ 1959-ին արդեն՝ Գորկու անվան
Մեծ Դրամատիկական Թատրոնի դերասան։
Պաշկան նույնիսկ միջնակարգ կրթություն չուներ․ քննական շարադրության ժամանակ, նա դատարկ թուղթն
էր հանձնել՝ բառ չէր կարողացել գրել, բայց դա չխանգարեց նրան՝ գերազանց անցնել բոլոր թատրոնները։
«Շուրջս բոլորը թռվռում են, իսկ ես արդեն հիվանդ եմ՝ չեմ կարող ասել դրա մասին, ինձ թատրոնից դուրս
կհանեն։ Փորձում եմ դիմանալ, բայց գիտեմ, որ վերջը լավ չի լինելու, իսկ ես չեմ ուզում մեռնել, էն էլ՝
հաշմանդամ․․․»
Հենց Թբիլիսիում էլ, առաջին անգամ գլուխ բարձրաձրեց նրա հիվանդությունը․
Բանը այն էր, որ պարտիզանական հետախուզության առաջադրանքներից մեկի ժամանակ, Պավելը յոթ ժամ
անշարժ մնացել էր ձյան մեջ, ու սառեցրել ոտքերը։ Բժիշկները հետո կախտորոշեն երակների չբուժվող

հիվանդություն։ Սպազմների ժամանակ նրա ցավերը անմարդկային էին դառնում, ու դրա վտանգը նրանում
էր, որ քարացումները տանելու էին գանգրենայի․․․
Սպազմների ուժգնությունը մեղմելու համար, պիտի թողներ ծխելը, բայց չէր կարողանում։
1965 -ին, հիվանդությունը սրվեց այն աստիճան, որ այլևս անհնար էր փրկել ոտքի մատները, ու դրանք
հեռացվեցին, իսկ հանճարեղ ու կյանքում դժբախտ այս դերասանը, սկսեց տառապել ֆանտոմային ցավերից՝
ցավում էին ոտքերի հեռացված մատները, ու, չնայած դրան, հզոր կամքի տեր այս մարդը գնաց առաջ:
1966-ին էկրաններ բարձրաձավ մեր մանկության ֆիլմերից՝ «Շկիդ հանրապետությունը»: Լուսպեկաևն
այստեղ արդեն ծանր հիվանդ էր՝ հաշմանդամ: Հիվանդությունը գնալով խժռում էր նրան։
Միաժամանակ «խժռում» էին նաև կանայք՝ նրա հետ մեկ դեր խաղալ, նշանակում էր սիրահարվել։
Հաճախ նրան հարցնում էին ծագման մասին՝ որտեղի՞ց կովկասյան բնավորություն, բռնկուն,
պայթունավտանգ ու կրքոտ հայացք․․․
«Շկիդ Հանրապետության» նկարահանումների ժամանակ, նրան ուժեղ մորֆին նշանակեցին, ինչը այս
վիթխարի հսկային գցեց կախվածության մեջ՝ ավելի տառապալի վիճակներում․․․
Հետո եկավ 1969-ը, ու սկսվեցին «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի նկարահանումները։ Ողջ այդ
ընթացքում, նրա կինը, փոքրիկ աթոռը ձեռքին, տեսախցիկի հետ հավասար վազում էր, որովհետև ամեն
քսան քայլը նա պիտի նստեր։
Զավեշտն այն էր, որ այստեղ, այս ֆիլմի հրապարակում, հանդիպեցին տերյանական Արյան կրող Բուլատ Օկուջավան ու մինչև իր կյանքի վերջին տարիները իր ծագման մասին չբարձրաձայնած՝ նախիջևանցի Բաղդասար Ղուկասի Լուսպեկյանի որդին՝ Պողոս Բաղդասարի Լուսպեկյանը, ով, Լուգանսկ տեղափոխվելու տարիներին դարձել էր Պավել Բորիսևիչ Լուսպեկաև։
Պողոսը ծնվել էր Դոնի հայկական Մեծ Սալեր գյուղում:
Մայրը դոնի կազակներից էր, իսկ հայրը, վախենալով կուլակաթափությունից ու երեխայի ճակատագրից, ազգանունը փոխել էր Լուսպեկաև:
Ռուսաստանի վաստակավոր արտիստ, իսկ ավելի ուշ՝ հետմահու, Ռուսաստանի Դաշնության Պետական
մրցանակի դափնեկիր, Նախիջևանցի Բաղդասարի որդի Պողոս Լուսպեկյանը, անմարդկային տանջանքների մեջ, կմահանա 1970-ի ապրիլ 17-ին՝ իր 43-րդ տարեդարձից երեք օր շուտ և քսան օր շուտ՝ դասական, «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի պրեմիերայից առաջ՝ աորտայի պատռվածքից։
Պողոսը մահացավ Լենինի հարյուրամյակի նախօրյակին, երբ սովետով մեկ զվարճանքի միջոցառումներ էին նախատեսված, ու Լենինգրադի դրամատիկական թատրոնը հրաժարվեց նրա հուղարկավորության
արարողությունից՝ պատճառաբանելով, որ մի հոգու մահը չի կարող խանգարել հեղափոխության
առաջնորդի ծննդյան ուրախությանը, իսկ այդ «մի հոգին» 16 տարեկանից, կամավոր, սովետ էր փրկում, ու դրա արդյունքում էլ հիվանդացավ ու տառապեց մինչև կարճ կյանքի վերջը։
Պողոս Լուսպեկյանին թաղեցին լուռ ու առանց ձայնի, ու նրա գերեզմանին միայն մեկ ծաղկեպսակ կար,
որի վրա գրված էր՝ «С поклоном от таможенников Северо-Запада - самому русскому
таможеннику»։


Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4145

Մեկնաբանություններ