Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ասում են

Ասում են
23.10.2022 | 09:45

Հայրենիքը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքների առաջ, և մենք պետք է վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահերի վրա և առանց հիստերիայի ու սուբյեկտիվ նախապատվությունների։ Մենք ուղղակի իրավունք չունենք այլ կերպ վարվել։


Մեզանից յուրաքանչյուրից է կախված երկրի ու ժողովրդի ճակատագիրը։ Եվ մենք շատ բան ունենք սովորելու մեր թշնամիներից:


Դավիթ Բաբայան

Դիտվել է՝ 42565

Մեկնաբանություններ