Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Մենք՝ ուսանողներս, Ձեր կողքին ենք, Արմեն Ռազմիկովիչ»

«Մենք՝ ուսանողներս, Ձեր կողքին ենք, Արմեն Ռազմիկովիչ»
11.02.2021 | 16:08

Հայ-ռուսական համալսարանի ներկա և նախկին ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմն այսօր բուհի դիմաց հաջակցություն ռեկտոր Արմեն Դարբինյանի ակցիա էին անուն։ Համալսարանի դասախոսները և ուսանողներն իրենց ելույթներում մտահոգություն հայտնեցին բուհի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ուսանողները անհանգստություն են հայտնում կրթության և գիտության մասին, ՀՀ բուհերի, նրանց գործունեության և բուհերի կառավարման գործընթացում ուսանողների և ուսանողական կառույցների ներգրավվածության մասին նոր օրինագծի հետ կապված», - ելույթ ունենալով ամբիոնից՝ ասաց ՀՌՀ ուսանողական խորհրդի նախագան Արմինե Կյուպելյանը։ Նա նշեց, թե իրենք պայքարում են որակյալ կրթություն ստանակու իրենց իրավունքի համար, իսկ դա ապահովում է ռեկտոր Արմեն Դարբինյանը։

«Մենք՝ ուսանողներս, համոզված ենք, որ քաղաքականությունը կրթօջախներում տեղ չունի։ Կրթական հաստատությունները և ուսանողական կառույցները պետք է առաջնորդվեն՝ միայն հիմք ընդունելով ակադեմիական ազատությունը և ուսանողամետ քաղաքականությունը, զերծ մնալով որևէ քաղաքական ուժի ազդեցությունից բուհի կառավարման հարցերում։ Մենք պայքարում ենք որակյալ կրթություն ստանալու մեր իրավունքի համար, որը տեսնում ենք մեր իսկ ընտրած ռեկտոր Արմեն Դարբինյանի գլխավորությամբ։ Մենք՝ ուսանողներս, Ձեր կողքին ենք, Արմեն Ռազմիկովիչ», - հայտարարեց Արմինե Կյուպելյանը։


Օրեր առաջ բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զգալի ուժերը լծել է իրեն պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը։ «Եթե ես երբևիցե որոշեմ հրաժարական տալ, դա կունենա միայն մեկ նպատակ՝ քաղաքականապես Ձեզ տապալել», - դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարել էր Արմեն Դարբինյանը։ Խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով Արմեն Դարբինյանի հայտարարությանը, ասել էր, որ ոչ կառավարությունը, ոչ էլ ԿԳՄՍ նախարարությունն Արմեն Դարբինյանի պաշտոնանկությանը հասնելու որևէ գործընթաց չեն սկսել՝ Արմեն Դարբինյանին հորդորելով այլ տեղ փնտրել խնդիրը:

Դիտվել է՝ 21535

Մեկնաբանություններ