Պատերազմական օրերին ով ինչով կարողանում‚ օգնում է բանակին‚ առաջնագծին‚ Արցախից Հայաստան տեղափոխված կանանց ու երեխաներին։ Մարդիկ փոխանցումներ են անում‚ հանգանակություններ կազմակերպում‚ խնայողություններն ուղարկում զինվորին‚ կամավորական աշխատանքներ կատարում և դա համարում են իրենց պարտքը. բոլորը նվազեցրել են իրենց ծախսերը‚ միայն խիստ անհրաժեշտ գնումներ են անում։
Որոշ տնտեսավարողներ‚ սակայն‚ այս օրերին էլ շարունակում են անբարեխիղճ աշխատաոճը։ Մասնավորապես‚ տաքսի ծառայությունները՝ gg‚ Utaxi (այս երկուսն եմ նշում‚ քանի որ օգտվում եմ դրանցից) պիկ ժամերին էապես բարձրացնում են երթևեկության համար նվազագույն վարձավճարը՝ դարձնելով 700‚ 800‚ 900 դրամ կամ պահանջելով բարձր թեյավճար։ Կորոնավիրուսային համավարակի տարածման պայմաններում ստիպված ենք երթևեկել տաքսիներով‚ քանի որ տրանսպորտով երթևեկը խիստ ռիսկային է‚ հղի վարակման վտանգով։ Այս պայմաններում նշված ծառայությունները գուցե մտածեի՞ն երթևեկության արժեքը չբարձրացնելու մասին և փոքր-ինչ մտնեին մարդկանց դրության մեջ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ