ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իտալահայերը պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Իտալահայերը պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը
13.10.2020 | 21:09

Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությունից խնդրելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև իտալացիներ:


«Այսօր մենք հավաքվել ենք մեր խոսքն ուղղելու Իտալիայի կառավարությանը, որպեսզի սաստի Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Խնդրում ենք ճանաչել Արցախի անկախությունը, քանզի դա միակ տարբերակն է ապահովելու Արցախի բնակչության խաղաղ կյանքը: Այսօր մեզ հետ կան նաև իտալացիներ, մեզ հետ պայքարում են, որպեսզի իրենց կառավարությունը ձայն բարձրացնի, քանզի լռել, նշանակում է մասնակցել: Եթե հարկ լինի, անշուշտ, բոլորս էլ պատրաստ ենք մեր եղբայրների կողքին լինել և պայքարել մեր ու Արցախի բնակչության ապահովության համար»,- նշել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Եվա Գաբրիելյանը:
Ցույցին մասնակցել են նաև իտալացի պատգամավորներ: Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Օրսինի Անդրեան իր լիակատար աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, իսկ պատգամավոր Ջեննարո Միլյորեն հայտարարել է, որ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմի գործողությունները:

Դիտվել է՝ 4050

Մեկնաբանություններ