Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումից հետո ս. թ. սեպտեմբերի 14-ին, Pastinfo.am-ի տեղեկացմամբ, «կուրացման ախտանիշով» հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 2003թ. ծնված աղջիկը:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սեպտեմբերի 17-ին հրապարակված պարզաբանման, «2003 թվականին ծնված աղջիկը սեպտեմբերի 8-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ստացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման 3-րդ դեղաչափը: Հաջորդ օրը երեխայի մայրը բժշկին տեղեկացրել է, որ երեխան գանգատվում է տեսողության խանգարումից:
Ընդգծենք, որ վերոնշյալ փաստը` պատվաստումից գրեթե անմիջապես հետո տեսողական խնդրի առաջացումը, գոնե տրամաբանորեն հուշում է պատվաստման և կուրացման պատճառահետևանքային կապի մասին` առսվել ևս, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սեպտեմբերի 17-ին հրապարակված պարզաբանման մեջ որևէ բառ չկա այն մասին, թե ինչի՞ հետևանք է աղջկա կուրացումը կամ, թեկուզ, ինչպես նախարարությունն է նշել, տեսողության խանգարումը կամ տեսողության սրության խնդիրը:
Չնայած անժխտելի փաստին` տեսողական խնդրի առաջացմանը հենց պատվաստումից գրեթե անմիջապես հետո, ինչպես նաև տեսողության սրության խնդրի առաջացման բացատրության բացակայությանը, ՀՀ առողջապահության նախարարությունն իր հիշյալ պարզաբանման մեջ «Փաստինֆո» լրատվականի «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ նյութն «ամբողջովին ապատեղեկատվություն» է համարել, որը, ըստ նախարարության, «չունի որևէ բժշկական հիմնավորում, ավելին` դեռահասի մոտ չկա կուրություն»:
Ի՞նչ, չունի՞ որևէ բժշկական հիմնավորում… Իրականում, մեղմ ասած, ապատեղեկատվություն է հենց նախարարության հրապարակած պարզաբանումը: Ապատեղեկատվություն է թեկուզ այն իմաստով, որ աշխարհում արդեն իսկ բազմաթիվ դեպքեր կան գրանցված «Գարդասիլով» պատվաստման հետևանքով առողջական մի շարք խնդիրների, այդ թվում նաև, որպես բարդություն կամ կողմնակի հետևանք, տեսողության ժամանակավոր, պարբերական կամ երկարատև խաթարումների, նույնիսկ կուրության առաջացման վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարության հիշյալ պարզաբանման համաձայն, «սեպտեմբերի 14-ին երեխան այցելել է պոլիկլինիկա, որտեղ զննության է ենթարկվել նյարդաբանի և ակնաբույժի կողմից, ուղեգրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Երեխան սեպտեմբերի 14-ին «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում «MRT 3T» հետազոտություն, ինչպես նաև կազմակերպվել են նեղ մասնագետների խորհրդատվություններ: Արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»: Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և կարող է ուղղվել ակնոցի միջոցով: Փաստորեն, որևէ պատճառահետևանքային կապ չկա պատվաստման հետ»:
Նախ, ի՞նչ է նշանակում, թե տեսողության սրության խնդիրը տվյալ դեպքում նյարդաբանական ծագում չունի… Անտեսված չէ՞ այն, որ տեսողությունը սերտորեն կապված է նյարդերի, նյարդային ազդակների հետ:
Երկրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ «Գարդասիլով» պատվաստված Երևանի բնակչուհու տեսողության սրության խնդիրը նյարդաբանական ծագում չունի, այդ ո՞վ է ասում կամ ապացուցել, որ «Գարդասիլով» պատվաստման հետևանքով կարող է առաջանալ միայն նյարդաբանական ծագում ունեցող տեսողության սրության խնդիր, և եթե տվյալ խնդիրը նյարդաբանական ծագում չունի, ուրեմն «Գարդասիլով» պատվաստման հետևանք չէ:
Երրորդ. ինչո՞ւ չպետք է կարծենք, որ ճիշտը «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշումն է եղել, որը հետո վերևից ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի կամ ինչ-որ մեկի ցուցումով հերքվել է ու փոխարինվել չգիտես թե ինչ (պարզաբանման մեջ չնշված) ախտորոշմամբ: ԱՆ պարզաբանման մեջ նշված է միայն, որ «Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի», իսկ թե այն ի՞նչ ծագում ունի, նշված չէ:
Մենք, իհարկե, չենք մոռացել Հայաստանին GAVI-ի (Global Alliance for Vaccines and Immunisation — Պատվաստումների և իմունիզացիայի գլոբալ դաշինք) կողմից դեռ մի քանի տարի առաջ «Գարդասիլ» պատվաստանյութի 32 400 դեղաչափ տրամադրելու, GAVI-ի հետ Արսեն Թորոսյանի կապի վերաբերյալ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի հրապարակած տեղեկատվության, ինչպես նաև «Գարդասիլով» պատվաստումների հարցում Արսեն Թորոսյանի շահագրգռվածության մասին… Եթե ոմանք այս ամենը մոռացել են, ապա ընդամենը մի մեջբերում կատարենք Անի Կաղինյանի գրառումից.
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիսանում է աշխարհում վակցինաների Gavi ալյանսի խորհրդի անդամ:
Gavi ալյանսի հիմնադիրն ու ֆինանսավորողը «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամն է: Այս մասին տեղեկանում ենք անմիջապես կազմակերպության պաշտոնական կայքից»:
Չորրորդ. եթե հիշյալ աղջկա կուրությունը կամ, թեկուզ, տեսողության սրության նվազումը չունի նյարդաբանական ծագում կամ, ընդհանրապես, որևէ կապ չունի «Գարդասիլով» պատվաստման հետ, ապա նա ինչո՞ւ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» (մասնագիտացված բուժհաստատություն, ի դեպ, հենց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ու նրա պոլիկլինիկայի «քթի տակ» գտնվող) կամ ակնաբուժական մեկ այլ հաստատություն ուղեգրվելու փոխարեն, ուղեգրվել է բազմապրոֆիլ բուժհաստատություն` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ընդ որում, ոչ միայն ուղեգրվել է, այլր վերջինիս կողմից ընդունվել է, հոսպիտալացվել:
Հինգերորդ. ընդհանրապես, ինչո՞ւ պետք է հավատանք «Գարդասիլով» պատվաստումների հարցում, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի և հիվանդության հարցում խայտառակ և հանցավոր քաղաքականություն վարած «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված հաստատության հիշյալ պարզաբանմանը, որի նպատակները պատվաստման ծրագիրը ձախողումից փրկելը, այն շարունակելը և պատասխանատվությունից խույս տալն է:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի «կանտորան» փորձում է խույս տալ պատասխանատվությունից` այն դեպքում, երբ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում մարդու պապիլոմավիրուսի դեմ մոտ 2 շաբաթ առաջ «Գարդասիլ-4»-ով կատարված պատվաստումից հետո մայրաքաղաքի 17-ամյա բնակչուհին գրեթե ամբողջությամբ զրկվել է տեսողությունից, առաջացել են նաև առողջական այլ խնդիրներ:
Սեպտեմբերի 18-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի կայքի հրապարակման, հայտարարել է, որ լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել, «Գարդասիլ» պատվաստանյութը ստացած աղջիկը չի կուրացել: Հետո՞ ինչ, որ չի կուրացել, իսկ այն, որ աղջիկը պատվաստումից հետո գրեթե ամբողջությամբ կորցրել է տեսողությունը, ունեցել նաև առողջական այլ խնդիրներ, դա ոչի՞նչ, դա թույլատրելի՞ էր, այլոց պարագայում դա այսուհե՞տ էլ կարելի է…
«Երեկ «Փաստինֆո» լրատվական կայքը գրել էր, որ 2003 թվականին ծնված անչափահաս աղջիկը սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստանյութ ստանալուց անմիջապես հետո ամբողջովին կուրացել է, նյութն արագորեն տարածեցին մի շարք այլ կայքեր՝ Antifake, Tert.am, News.am ու մի շարք այլ լրատվամիջոցներ,- նշված է «Ազատության» նույն հրապարակման մեջ:- Լուրը առաջինը հրապարակած «Փաստինֆոն» մինչ այս պահը նյութը չի հեռացրել իր կայքից, ոչ էլ հերքմամբ է հանդես եկել։
Այսօր աղջկան հերթական անգամ ակնաբույժը հետազոտել է, նրա մոտ հայտնաբերվել է թույլ հեռատեսություն, աղջիկը պետք է ակնոց կրի»։
Ի՞նչ… Թույլ հեռատեսությո՞ւն… Մենք, իհարկե, չենք կարող հավատալ սրան, քանի որ մի շարք հանգամանքներ նկատի ունենալով, չենք բացառում հնարավորությունը նրա, որ աղջկան տրվել է այն ախտորոշումը, ինչ որ ցանկացել են ՀՀ առողջապահության նախարարությունից կամ հենց ինքը` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը:
Երեկ` սեպտեմբերի 24-ին, անձամբ եմ զրուցել «Գարդասիլ-4»-ով պատվաստումից տուժած աղջկա մոր` տիկին Օվսաննայի հետ: Վերջինս հավաստեց, որ պատվաստումից հետո աղջկա տեսողության մոտ 20 տոկոսն է մնացել, առաջացել են նաև առողջական այլ խնդիրներ: Ըստ նրա, հիմա աղջկա տեսողությունը մասամբ վերականգնվել է, բայց սոսկ մասամբ, նա դեռ շարունակում է ակնոց կրել: Թե իր դստեր տեսողությունը քանի՞ տոկոսով է վերականգնվել, մայրը դժվարացավ ասել:
17-ամյա աղջկա հետ կատարված դեպքի առնչությամբ լուրն առաջինը հրապարակած «Փաստինֆո» լրատվականը սեպտեմբերի 18-ին «Ազատության» հիշյալ հրապարակումից հետո հանդես եկավ ոչ թե հերքմամբ, այլ «Գարդասիլ-4»-ով պատվաստումից կարճ ժամանակ անց աղջկա մոտ առողջական մի շարք խնդիրների ի հայտ գալու մասին երկրորդ և հաստատող հրապարակմամբ: Դրանում մասնավորապես նշված է.
««Փաստինֆո» լրատվականը կապ էր հաստատել Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնի հետ, որտեղ մինչ այսօր կեսօրին հետազոտությունների է ենթարկվել 17-ամյա աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ կուրացման ախտանիշով (ընդգծումը` մերը) 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, ուղեգրվել նաև Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար»։
Վերը շարադրվածը, սակայն, ուշադրության արժանի միակ մեջբերումը չէ, որ անհրաժեշտ ենք համարում կատարել, «Փաստինֆո»-ի հիշյալ հրապարակման մեջ նշված է նաև.
«Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ շատ վատ էի զգում, միանգամից թուլություն և դող զգացի ամբողջ մարմնումս, քթից սկսեց արյուն գալ, գլուխս պտտվում էր, մի խոսքով՝ հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Հասա տուն ու զգացի, որ կամաց-կամաց տեսողությունս թուլանում է, իսկ մի որոշ ժամանակ անց՝ արդեն համարյա ոչինչ չէի տեսնում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին այսօր պատմում է օրեր առաջ «Արմենիա» պոլիկլինիկայում գարդասիլային պատվաստման ենթարկված անչափահաս աղջիկը, ում անունը չենք հրապարակում ՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումով։
Լրատվամիջոցի հետ զրույցում աղջիկը հաստատում է՝ մինչ պատվաստման ենթարկվելն իրեն բացարձակ լավ է զգացել, ոչ մի տեսակի առողջական խնդիր կամ բողոք չի ունեցել. «Ինձ զանգեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի պոլիկլինիկա։ Միայն ինքնազգացողությունս ամբողջովին վատանալուց հետո, երբ ստիպված ընտանիքիս անդամների հետ միասին նորից գնացինք պոլիկլինիկա, միայն այդ ժամանակ եմ իմացել, որ գարդասիլային պատվաստում եմ ստացել, մինչ այդ պոլիկլինիկայում ինձ չեն ասել, թե ինչ պատվաստում է դա։ Պատվաստումից առաջ պոլիկլինիկայում նրանք պետք է ճշտեին իմ քաշը, ալերգի՞կ եմ, թե ոչ, պետք է ինձ զգուշացնեին, որ պատվաստումից հետո ես մի քանի ժամ պետք է հանգիստ վիճակում լինեմ, գիրք չկարդամ, հեռախոսին ու համակարգչին չնայեմ, իսկ ես այդ ամենի մասին չգիտեի, որովհետև ինձ չէին տեղեկացրել…»:
«Գարդասիլ-4»-ով պատվաստված աղջիկը «Փաստինֆո»-ին պատմել է նաև, թե ինչ է կատարվել այն բանից հետո, երբ արդեն, ինքնազգացողությունը բոլորովին վատթարացած, վերադարձել է «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկա.
«Պատկերացնո՞ւմ եք՝ գրեթե ոչինչ չէի տեսնում, դողէրոցքի մեջ՝ ինձ ո՛չ ավել, ո՛չ պակաս դիագնոզ են տալիս, թե իբր գլխուղեղի չորրորդ փորոքի ուռուցք ունեմ, դա է պատճառը, իբր որ չեմ տեսնում, ասացին՝ վերցրու այս ուղեգիրն ու գնա ստուգում անցի Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնում»,- ասել է նա և հավելել, որ գլխուղեղի ուռուցք ունենալու մասին լուրը կես մարդ է դարձրել իրեն, բայց ավելի շատ մոր համար էր անհանգիստ.
«Մինչ Սբ. Աստվածածին բժշկական կենտրոն հասնելը՝ երբ վիճակս ավելի էր վատթարանում, մայրս կես մարդ էր դառնում, երևի մտածում էր՝ վերջ...Այնտեղ բժշկական հետազոտություններ անցա, պարզվեց որևէ խնդիր՝ գլխի հետ կապված չունեմ…»,- ասել է «Փաստինֆո»-ի զրուցակիցը և հավաստել, որ մինչև «Գարդասիլ-4»-ով պատվաստումը, երբեք օպտիկական ակնոց չի կրել, իր ֆիզիկական վիճակից, առողջությունից և ինքնազգացողությունից երբեք չի բողոքել։
Երեկ մեզ հետ զրույցում աղջկա մայրը հավաստեց, որ թեև ստացվել են դստեր լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները, սակայն դրանցով տրված չէ այն հարցի պատասխանը, թե ինչի հետևանք են իր աղջկա տեսողության լուրջ խաթարումը և առողջական մյուս խնդիրների առաջացումը:
Հարկ է ընդգծել նաև, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումից հետո Երևանում տեղի ունեցածն առողջական լուրջ խնդիրների առաջացման առաջին դեպքը չէ։ Աշխարհի տարբեր երկրներում «Գարդասիլով» պատվաստումից հետո արձանագրվել են ոչ միայն տեսողության վատացման, կուրացման, այլև գլխացավի, ջերմության բարձրացման, ընդհանուր թուլություն, որովայնի շրջանում ցավի, մկանացավի և մկանային ցնցումների, ալերգիկ ցանի, ուշաթափության, անաֆիլաքսիայի, անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի, սիմպատիկ նյարդի պերիֆերիկ դիսֆունկցիայի բազմաթիվ դեպքեր, նույնիսկ մահվան դեպքեր։
Չնայած «Գարդասիլով» պատվաստումների վտանգավորությանը և անթույլատրելիությանը, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է «Գարդասիլ-4»-ով պատվաստումների հանցավոր ծրագիրը։
«Չկա այդպիսի պատվաստում, որը նման երևույթ առաջացնի»,- ըստ «Ազատության» հիշյալ հրապարակման, իր հետ զրույցում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Որ պատվաստումը, մասնավորապես, «Գարդասիլով» պատվաստումը նման երևույթ չի կարող առաջացնել, ապատեղեկատվություն է. Գայանե Սահակյանը կա՛մ անտեղյակ է իրականությանը, կա՛մ անտեղյակ ձևանալով, լրատվամիջոցին միտումնավոր կերպով կեղծ տեղեկատվություն է հայտնել: Այս մասին առավել հանգամանորեն` մեր առաջիկա հրապարակմամբ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ