Չգիտեմ ինչու հիշեցի իրավաբանական ֆակուլտետի իմ համակուրսեցուն: Երբ երջանկահիշատակ Գուլքանյանը մեր խմբի մի բութ ուսանողի ասաց.
-Այ տղա, մի օր կլինի՞, որ դու սովորես դասդ և սեմինարի ժամանակ ելույթ ունենաս:
Սովորության համաձայն հասցեատեր ուսանողը ոչինչ չպատասխանեց։ Բայց Գագիկ Ներսիսյանը տեղից վերկացավ, թե.
-Ընկեր Գուլքանյան, երեխան բութ է և շատակեր:
Բոլորը փռթկացին: Ժպիտը չկարողացավ թաքցնել նաև հարգարժան Գուլքանյանը: Անցան տարիներ, այդ բութ և շատակերն ավարտեց բուհը (իհարկե առանց գիտելիքների) և վերջում հաջողակ պաշտոն զբաղեցրեց: Խոսքս ում ուղղված է, ոչ շատակեր է և ոչ էլ բութ, այլ թալանչի և տհաս: Թալանչիությանը չեմ անդրադառնա, որովհետև արդեն այդ մասին ասել եմ, բայց այդ բարձր պաշտոնյայի տհասությանը ստիպված եմ պատասխանելու: ՈՒրբաթ երեկոյան «Հայնյուզին» տված հարցազրույցում ԱԺ-ի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կաշվից դուրս էր գալիս ապացուցելու, որ ինքը հակառուս չէ, որ ինքը 1999 թվականին ՀՀ ԱԺ-ում կատարված ահաբեկչության արտաքին ուժի առկայության մասին խոսելիս չի նշել ռուսական գործոնը և մեղադրում էր «7 օր» լրատվականին, որ սուտ տեղեկություն է տարածել, որով օգնել է մեր թշնամուն: Ճիշտն ասած բարձրացված հարցը իմ քննարկելիքը չէ, բայց մի բան չեմ կարող չասել, որ մեր օրերի շատ պաշտոնյաներ հետույքամտածելակերպի արդյունքում զոռ են տալիս լեզվին և հետո, երբ տեսնում են համը դուրս է եկել, սկսում են այս կամ այն լրատվականով ասել, թե ես այդպես չեմ ասել: Պարոն Քոչարյան, եթե դու համոզված ես, որ ճիշտ ես, դիմիր դատարան և ոչ թե հեռուստատեսությամբ կուրծք ծեծիր:
Այդ նույն հարցազրույցի ժամանակ պարոն Քոչարյանը հայտարարեց նաև, որ ոմն հոգեկան հիվանդ Սոկրատ Հովսեփյան իրեն մեղադրում է 30 տարվա վաղեմություն ունեցող չկատարված հանցագործության մեջ, որ այդ մասին ինքը ժամանակին, այսինքն 1992 թվականին, խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հետ և, որ նման դեպք չի եղել: Մի երկու խոսք Գևորգյանի մասին: Դա այն մորթապաշտ, վախկոտ դատախազն էր, որի ներկայությամբ 1996 թվականին կեղծված ընտրություններից բողոքող մի քանի ընդդիմադիր պատգամավորների դատի տալու համար Գևորգյանը (ասեմ, որ այդ գլխավոր դատախազի մասին հոդված եմ տպագրել «Ավանգարդում» 1992 թվականին և նրան համեմատել եմ Թալեյրանի հետ: Ես այդ ժամանակ աշխատում էի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում որպես դատախազ) միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին համաձայնություն ստանալու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Գլխավոր դատախազը կույր էր և խուլ այդ պահին, նա չէր տեսնում, թե իշխանամետ պատգամավորների ոհմակը ինչպես էր ծեծում և հայհոյում ընդդիմադիրներին:
Հիմա անդրադառնամ բուն նյութին: Հարցազրույցում մեր օրերի ԱԺ-ի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ վագոնները եղել են ադրբեջանական: Լսելով նրա վերջին խոսքերը` հրճվեցի և ինքս ինձ ասացի՝ պարզվում է մեր հերոսը ոչ միայն թալանչի է, այլև տհաս: Եթե վերլուծենք նրա խոսքերը, վագոնները եղել են ադրբեջանական, այսինքն ընդունում է, որ եղել է թալան, և լավ են արել, որովհետև դրանք ադրբեջանական վագոններ էին: Հանուն ճշմարտության ասեմ, որ այո, թալանված վագոնների մեջ կային Հայաստանի սեփականություն հանդիսացող վագոններ, ինչպես նաև Նախիջևան ուղարկվող ադրբեջանական վագոններ: Եթե նույնիսկ ընդունենք, որ Հայաստանին հասցեագրված վագոններ չեն եղել, եղել են միայն ադրբեջանական, հիմա ասեմ՝ այ սալդաֆոն, Ադրբեջանի տարածքում կայանվել և թալանվել էին հարյուրավոր վագոններ, որոնք Հայաստանին էին հասցեագրված, հետևաբար Մեղրիում կայանված, բայց Նախիջանին հասցեագրված վագոնները արդեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն էին կազմում, որովհետև Ադրբեջանը յուրացրել էր Հայաստանին հասցեագրված հարյուրավոր վագոններ: Այնպես որ այդ վագոններն արդեն մեր երկրի սեփականությունն էին: Հիմա ինչպե՞ս չասեմ, որ դու տհաս ես: Չեմ ասում, պարոն Քոչարյան, որ դու հոգեկան հիվանդ ես, որովհետև ես իրավաբան եմ և լավ եմ հասկանում, որ մարդու հոգեկան վիճակի մասին կարող է տրվել եզրակացություն միայն դատարանի կայացրած որոշման հիման վրա, այսինքն միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա:
Այ, դրա համար ասում եմ, որ դու՝ ՀՀ ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, տհաս ես:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.-1. Այ տհաս, գոնե երեսուն տարի անց ազնվություն ունեցիր և ասա, մեզ՝ Մեղրի գործուղված երկու դատախազներիս, մայր հայհոյե՞լ ես, թե՞ ոչ: Ասեմ նախապես, որ տղայավարի քֆուր եմ դնում սուտ խոսացողին: Մտածում եմ՝ այդ տհասին քարշ տա՞մ դատարան, թե՞ միայն այն բանից հետո, երբ համարձակություն կունենա և տղամարդավարի կասի՝ այո՛, հայհոյել եմ: Հակառակ պարագայում չարժե տհասի հետ հանդիպել դատարանում:
Հ. Գ.-2. Այդ «հոգեկան հիվանդի», իմա՝ Սոկրատ Հովսեփյանի, այսինքն իմ նկատմամբ հինգ անգամ քրեական գործ են հարուցել, և բոլորն էլ կարճվել են հանցադեպի բացակայության պատճառով: Ասեմ նաև, որ այդ «հոգեկան հիվանդից» պրծնելու համար, 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված ստալինյան տրոյկայի (Ստալինը վատ բան արել է, բայց չի թալանել, հանուն իր թոռների և ծոռների միլիոններ չի կուտակել, ինչպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները) դեր կատարած Արդարադատության խորհուրդը ինձ ճանաչեց «անպիտան», և ես դուրս մնացի դատախազության համակարգից: Հետո վերականգնվեցի և շարունակեցի նույն ձևով ծառայել և ծառայում եմ իմ շատ սիրելի հայրենիքին: Փառքդ շա՜տ, Աստված, որ ո՛չ թալանչի եմ, ո՛չ էլ տհաս: