ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Օպերային թատրոնի դահլիճում «դմփ-դմփ-հուն» ավելի զորեղ կհնչի

Օպերային թատրոնի դահլիճում «դմփ-դմփ-հուն» ավելի զորեղ կհնչի
01.04.2019 | 20:42

Ինչու հենց հիմա որոշվեց Կոստանտին Օրբելյանին ազատել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այս օրերի թիվ մեկ հարցի համար մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի պատասխանը հետևյալն է՝ Օրբելյանը տնօրեն է ընտրվել օրենքի խախտումով, նա հայերենին չի տիրապետում:


Հայոց լեզվին տիրապետելու անհրաժեշտության մասին բարձրաձայնող տիկին Ղարիբյանը գուցե օտար ականջով չի լսել իր խոսքը, այլապես նման հայտարարություն անելուց առաջ կզգար՝ մայրենիին առանձնապես ինքն էլ չի տիրապետում, արտահայտած մտքերը մեկը մյուսի հետ չեն կապակցվում, խոսքը գրագետ չէ, իսկ շարահյուսական ու ոճաբանական ակնհայտ սխալների մասին բանասերները կվկայեն: Հասկանու՞մ եք՝ Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հրաման է ստորագրում մի պաշտոնյա, որ վարչապետին ուղարկված փաստաթղթին սևագիր բնութագիրն է տալիս, պատրաստվում թատրոն լուծարելու՝ առանց իմանալու, որ դրա համար շենք է կառուցվում: մշակութային օջախի հիմնարկեքի ժամանակ փորձում հոգևոր մեջբերումներ անել ու հայտնվում ծիծաղելի վիճակի մեջ և այսպես շարունակ:


Եթե անգամ հայերենին տիրապետելն օրենքի պահանջ է, ու Օրբելյանի՝ տնօրեն լինելու հանգամանքը խախտում է որակվում, ապա միանշանակ կարող ենք փաստել՝ օրենքն է անկատար, քանի որ այն չիրացնելուց ոչ թե տուժել, այլ շահել է երկրի մշակույթը:
Օպերային թատրոնում չարաշահումներ չեն հայտնաբերվել, փողերի լվացման դեպքեր չեն եղել, կոլեկտիվը ստեղծագործական բուռն կյանքով է ապրում, հետևաբար ի՞նչ էր արել Օրբելյանը, որ իշխանությունները որոշել են նեղացնել նրան: Երևի զուտ այն պատճառով, որ երաժշտագետների ընտանիքից սերող համաշխարհային ճանաչմամբ դիրիժորին Հայաստան էին հրավիրել նախորդ իշխանությունները: Կամ էլ գիտակցելով, որ Օպերայի դահլիճում կուսակցական «դմփ-դմփ-հու» անելուն Օրբելյանը դեմ կլիներ: Իսկ այդ պաշտոնին նշանակվելիք քայլած յուրայինը, ոչ միայն «դմփ-դմփ հու», այլև Հայկ Ստվերի բարեգործական մենահամերգ կկազմակերպի՝ ստացված ամբողջ հասույթն իշխանական ֆոնդերից մեկին փոխանցելով:


Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում պատվով ներկայացրած մեծությանը, ցավալիորեն, այսկերպ ենք գնահատում, նրա վաստակը նսեմացնում «Օպերան իր հորանց տունը» չէ ճղճիմ արտահայտությամբ, օպերային թատրոնի որևէ ներկայացման պրեմիերային ներկա չլինելով՝ արհամարհում ստեղծագործական մի ողջ կոլեկտիվ, փոխարենն անաղարտ հայերենին չտիրապետելու մասին արտահայտվում ջարդված ու կցմցված բառապաշարով:


Թատրոնի շուրջ կրքերը բորբոքել ու ապշեցրել են նույնիսկ օպերային արվեստի աշխարհահռչակ դեմքերին՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյին աշխարհահռչակ սոպրանո, ազգությամբ հայ Մարիա Գուլեգինային և այլոց: Նրանք սոցիալական ցանցերում իրենց զարմանքն են արտահայել տեղի ունեցածի վերաբերյալ, տիկին Ղարիբյանին երկար մտածելու ու որոշումը վերանայելու խորհուրդ տվել: Հետաքրքիր է՝ եթե քննադատներիս վարչապետը «հանգիստ նստեք տեղներդ»-ով է հաթաթա տալիս, համաշխարհային դեմքերի ամոթանքներին ինչպե՞ս է պատասխանելու:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ