ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման էենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվհետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտաավելի ուշ»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։
Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսին: