ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արայիկ Հարությունյան. Եթե ապացուցվի, որ որևէ ոստիկանի կամ ԱԱԾ-ականի կողմից ճնշում է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա, հրաժարական կտամ

Արայիկ Հարությունյան. Եթե ապացուցվի, որ որևէ ոստիկանի կամ ԱԱԾ-ականի կողմից ճնշում է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա, հրաժարական կտամ
27.02.2019 | 19:02

Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ վրա, այդ օրը ես հրաժարական կտամ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին հրավիրում են իրավապահ համակարգի ներկայացուցիչները, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգտին չքվեարկեն։


«Այս «ասում են»-ները կարելի է ստուգել, այսքան օրերի ընթացում, որ ասում են, դուք խորհրդի որևէ անդամի հետ խոսե՞լ եք, հարցրե՞լ եք՝ նրանց իրավապահ համակարգից կանչե՞լ են»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը մեկ ապացույց անգամ չի տեսնում, որը կփաստի խորհրդի անդամների վրա ճնշումները։ Նախարարն անհիմն է համարում հայտարարությունները, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական ճնշում է գործադրվում, քանի որ իրենց ռեկտորին են ցանկանում նշանակել։ «Նման բան բացառվում է, ու մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ, ինքն է փորձում այս ամենը քաղաքականացնել՝ ներքաշելով նաև իր գործընկերներին պրոցեսի մեջ։ Ես պարզապես իր գործընկերներին կոչ կանեմ այս սադրանքներին չտրվել։ ԵՊՀ-ում երկար ժամանակ աշխատել եմ, այնտեղ և գիտխորհրդում, և մնացած բոլոր ֆակուլտետներում կան հոյակապ մասնագետներ։ Իմ նշանակվելուց հետո Արամ Սիմոնյանին և մնացած բոլոր ռեկտորներին հավասար ու արդար վերաբերմունք եմ ցուցաբերել ու ցուցաբերելու եմ։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են»,- շարունակեց Հարությունյանը։ Անդրադառնալով ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի ընթացող ակցիաներին` նախարարը հիշեցրեց, որ նախկինում որևէ նմանատիպ ակցիայի դիմաց իշխանությունները զորք էին իջեցնում, իսկ հիմա իրենց համար ընդունելի է օրենքի շրջանակում կատարվող ցանկացած ակցիա: «Մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անել, օրենքով երկիր է, թե իրականացնեն»,- նշեց նա։


Դիտարկմանը, որ ցուցարարները հայտարարել են, թե կշրջափակեն բուհը, որ թույլ չտան խորհուրդը նիստ անցկացնի, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Օրենքի ու իրավունքի սահմաններում յուրաքանչյուրը կարող է անել որոշակի գործողություններ, որոնք նրանց թույլ կտան իրենց կարծիքն արտահայտել։ Այս իշխանություններն այդ իրավունքը հարգում են»։
Անդրադառնալով ՊՎԾ-ի՝ ԵՊՀ-ում ստուգումներին ու չարաշահումներին, Արայիկ Հարությունյանը շեշտեց. «Ես՝ որպես ԿԳ նախարար, 0 ինֆորմացիա ունեմ, թե ՊՎԾ-ն կամ մնացած բոլոր մարմիններն ինչ ստուգումներ են անցկացնում բուհերում, քանի դեռ այդ փաստաթուղթը ստորագրությամբ ու կնիքով չի դրվել իմ սեղանին, սա իմ անխախտելի սկզբունքն է»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է՝ 2236

Մեկնաբանություններ