Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել կալանքից:
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։
ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր նրան, այնուհետև կայացվել էր նրան կալանավորելու որոշում: