ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ՈՒմ վրա կտարածվի համաներումը

ՈՒմ վրա կտարածվի համաներումը
09.10.2018 | 02:16

Օրերս կառավարությունը հաստատեց «Համաներման մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի դատին։ Սակայն, մեր տեղեկություններով, պետիրավական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողով նախագիծը դեռ չի ուղարկվել։ Հանձնաժողովից մեզ վստահեցրին, որ դեռ չգիտեն, թե ովքեր են համաներման «տակ» ընկնելու։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ նոր կառավարության կազմավորման առաջին իսկ օրից աշխատել են նախագծի վրա, ու այն պատրաստ է եղել դեռ մայիսին, սակայն ուշ է ներկայացվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաներումը զուտ քաղաքական գործընթաց չէ, այլև իրավական, կառավարչական, որը պահանջում է խոր ուսումնասիրություն, վերլուծություն, հաշվարկ։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ իշխանության վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում էր համաներում հայտարարելու մտադրության մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա մասին երբեք պաշտոնական հայտարարություն չհնչեց։ Ի միջի այլոց, երբ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին հարցրին` կա՞ համաներման նախագիծ, վերջինս պատասխանել էր, որ եթե անգամ նման նախագիծ մշակվում է, այդ մասին չի բարձրաձայնի։ Կառավարության նիստում նախագիծը քննարկվեց դռնփակ ռեժիմով, այդ ընթացակարգով է քննարկելու նաև ԱԺ հանձնաժողովը։


Համաներում հայտարարելու նախագիծը մեծ իրարանցում է առաջացրել քրեակատարողական հիմնարկներում։ Բոլորն ակնկալում են, որ համաներումը կտարածվի հենց իրենց վրա։ Հավելենք, որ սովորաբար համաներմամբ ազատ չեն արձակվում ցմահ դատապարտվածները, բայց այս օրերին որոշ իրավապաշտպաններ տեսակետ են հայտնում, թե անհրաժեշտ է այնպիսի չափորոշիչներ սահմանել, որոնց պարագայում համաներումը կանդրադառնա նաև ցմահ ազատազրկվածների որոշակի կատեգորիաների վրա։
Նշենք, որ համաներում հայտարարվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ