Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Ադրբեջանում 130 քաղբանտարկյալ կա

Ադրբեջանում 130 քաղբանտարկյալ կա
03.09.2018 | 11:43

Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը կազմող աշխատանքային խումբը սեպտեմբերի 1-ին հրապարակել է հերթական զեկույցը, որի համաձայն՝ ներկա պահին Ադրբեջանում 130 քաղբանտարկյալ կա: Նրանց թվում են լրագրողներ, բլոգերներ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ, պետական նախկին պաշտոնյաներ, արվեստագետներ, կրոնական հայացքների համար դատապարտվածներ:

Աշխատանքային խումբը կազմված է իրավապաշտպաններից, ակտիվիստներից ու իրավաբաններից։ Նրանց նախորդ զեկույցը հրապարակվել էր անցած մարտին: Նրանք նաև նշել են, որ 2017-ի վերջերից իշխանությունների ճնշումներին են ենթարկվում իրենց հետ համագործակցող փաստաբանները: Բաքվի պնդմամբ՝ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան:

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ