Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում ՀՀ երրորդ նախագահ և ՀՀԿ նախագահ ու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի տան մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում` մի քանի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնց ներսում ոստիկաններ են։ Պռոշյան և Պարոնյան փողոցներում երթևեկությունը ոստիկանությունը կասեցրել է, Դեմիրճյան փողոցում ոստիկանության զրահապատ մեքենաներ կան։