Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Ադրբեջանի բանտարկյալների մեծ մասին ներում կշնորհվի

Ադրբեջանի բանտարկյալների մեծ մասին ներում կշնորհվի
24.02.2018 | 11:56

Ադրբեջանի խորհրդարանի նիստում նախագահ Օքթայ Ասադովն ասել է, որ նախատեսվում է փաստաթղթի ստորագրում, որով ներում կշնորհվի բանտարկյալների մեծ մասին: Նա նշել է, որ այդ լիազորությունը պատկանում է երկրի նախագահին: Իրավապաշտպան խմբերը պնդում են, որ Ադրբեջանում 100-ից ավելի քաղբանտարկյալներ կան։

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ