ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել «Շանթ» հեռուստաընկերության օպերատորին վիրավորելու փաստի հետ կապված։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութը վկայում է, որ հեռուստաընկերության նկարահանող խմբին տեղափոխող մեքենան գնդակոծվել, և օպերատորը հրազենային վիրավորում է ստացել այնպիսի պայմաններում, երբ առկա չի եղել զինված հարձակում կամ հարձակման վտանգ: Կատարվածը խոսում է կյանքի և առողջության իրավունքի նկատմամբ թիրախային ոտնձգության մասին»,- նշված է հայտարարության մեջ: