ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ՄԻՊ. Պահանջելու եմ, որ Սևանի հոգեբուժարանի տնօրենին պատասխանատվության ենթարկեն

ՄԻՊ. Պահանջելու եմ, որ Սևանի հոգեբուժարանի տնօրենին պատասխանատվության ենթարկեն
13.04.2017 | 15:35

ՄԻՊ Արման Թաթոյանը գոհ չէ Սևանի հոգեբուժարանի աշխատանքներից:
«Մի քանի անգամ դիմել ենք առողջապահության նախարարությանը և շատ ընդհանուր բնույթի պատասխաններ ենք ստացել: Լրացուցիչ դիմել ենք հոգեբուժարան: Տնօրենը մեր բոլոր հարցերի տակ գրել է՝ իրականությանը չի համապատասխանում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը` հայտարարելով, որ ՄԻՊ տեղեկությունները ճշտված են և չեն կարող չհամապատասխանել իրականությանը:

«Հոգեբուժարանի տնօրենին ուզում եմ ասել, որ մենք լուսանկարներ էլ ունենք, և դրանք ես առողջապահության նախարարություն եմ ուղարկել ու պահանջելու եմ, որ հոգեբուժարանի տնօրենին պատասխանատվության ենթարկեն»,- ընդգծեց նա: Անդրադառնալով խնդիրներին՝ Թաթոյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ հիվանդների անկողինները թաց են եղել և ոչ հարմարավետ. «Երբ ես մի բան հրապարակային հայտարարում եմ, ուրեմն 100 տոկոսից էլ ավելի համոզված եմ, որ ճիշտ եմ»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2016-ին ստացել է 5113 դիմում-բողոք, լրագրողներրի հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Բողոքներից 1072-ը եղել է գրավոր, բանավոր դիմում բողոքների հիման վրա իրավական խորհրդատվություն է ստացել 4041 անձ: 1955 քաղաքացու խորհրդակցություն է տրամադրվել ՀՀ ՄԻՊ գրասենյակի կամ աշխատակազմի հեռախոսազանգի միջոցով, 1720 քաղաքացու` թեժ գծի, իսկ 366 քաղաքացու արագ արձագանքման միջոցով:


2016-ին արագ արձագանքման արդյունքում կատարվել է 199, իսկ կանխարգելման արագ մեխանիզմի կողմից՝ 213 այց: Քննարկված բողոքներով դրական լուծում է ստացել 243 գործ, իսկ արագ արձագանքմամբ՝ 201: Երևանից ստացվել է 2590 դիմում-բողոք, Շիրակից` 279, Լոռուց` 224, Արմավիրից` 177, Գեղարքունիքից՝ 171, Կոտայքից՝ 165, Արարատից՝ 120, Սյունիքից՝ 57, Տավուշից՝ 42, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերից՝ 21 դիմում-բողոք: Դիմումներից 631-ն ուղղված է ՀՀ ոստիկանությանը, 307-ը` ՀՀ քրեակատարողական հիմնարկին, 247-ը` ՀՀ քննչական կոմիտեին, 236-ը` ՀՀ ՊՆ-ին, 233-ը՝ դատարաններին, 149-ը` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը, 119-ը` Երևանի քաղաքապետարանին, 117-ը` ՀՀ առողջապահության նախարարությանը, 95-ը` սոցապնախարարությանը, 49-ը` գլխավոր դատախազությանը, 47-ը` արդարադատության նախարարությանը, 34-ը` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, 30-ը` ՀՀ քաղաքապետարանների և 26-ը` ՀՀ գյուղապետարանների դեմ:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ