ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն կատարել։
Արթուր Սարգսյանը մահացել է այսօր՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։
«Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանն ասել է, որ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը։
«Արթուր Սարգսյանը մի քանի օր առաջ ինքնակամ լքել էր հիվանդանոցը, իսկ երեկ հիվանդանոց էր դիմել պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, բարդացած աղիքային անանցանելիությամբ, վիրահատության ենթարկվելու համար: Վիրահատության ենթարկվել է գիշերը, մոտ մեկ ժամ առաջ գրանցվել է մահը»,- ասել էր Գրիգորյանը: