ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազին, երբ նա չի պաշտպանել Թրամփի՝ մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանավորակապես արգելելու որոշումը: Թրամփը Սելի Եյթսին մեղադրել է դավաճանության մեջ և ավելացրել, որ նա թույլ է անօրինական միգրացիայի հարցերում:
Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիրջինիայի արևելյան շրջանի դատախազ Դեյնա Բոենթեն՝ մինչև Ալաբամայից ընտրված սենատոր Ջեֆ Սեշընի թեկնածության հաստատումը Սենատում: