Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց

Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
31.07.2016 | 21:23

Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին: Նրան տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Մանուկյանին դատարան էին բերել «Էրեբունի» հիվանդանոցից, պատգարակով:


Դատարանում Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղքը: Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանի որոշումն ապօրինի է համարում:

Դիտվել է՝ 10988

Մեկնաբանություններ