Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

ԵՄ-ը Թուրքիային հիշեցնում է մահապատժի անընդունելիության մասին

ԵՄ-ը Թուրքիային հիշեցնում է մահապատժի անընդունելիության մասին
19.07.2016 | 11:48

ԵՄ-ն Թուրքիայի իշխանություններին հիշեցնում է, որ մահապատժի անընդունելիությունը ԵՄ հետ կնքված համաձայնագրի պայմաններից է և շարունակում է պարտադիր լինել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: «Մահապատիժ ընդունող ոչ մի երկիր չի կարող դառնալ ԵՄ անդամ»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Թուրքիան Եվրոպայի խորհրդի կարևոր անդամ է և պարտավոր է հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը հստակ դիրքորոշում ունի մահապատժի մասին»,- հավելել է Մոգերինին: Թուրքիայում չհաջողված ռազմական հեղաշրջման փորձից հետո Ռեջեփ Էրդողանը հայտարարել է մահապատժի հնարավոր վերականգնման մասին: Թուրքիայում մահապատիժը վերացվել է 2004-ին:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ