Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Քաղաքական ուժերը ստորագրեցին ԸՕ շուրջ փոխհամաձայնության հայտարարությունը

Քաղաքական ուժերը ստորագրեցին ԸՕ շուրջ փոխհամաձայնության հայտարարությունը
17.06.2016 | 10:32

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի աշխատասենյակում հունիսի 16-ին ստորագրվեց նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության հայտարարությունը:
Հայտարարությունը ստորագրեցին ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: Բանակցություններին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց ստորագրությունը չեն դնի Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության ներկայացրած առաջարկների տակ, այլ կպահպանեն չեզոքություն և հանդես կգան առանձին հայտարարությամբ:


4+4+4 ֆորմատով ամիսներ շարունակվող բանակցություններից հետո, երեկ իշխանությունը հայտարարեց, թե պատրաստ է քաղհասարակության և ընդդիմության ներկայացրած հինգ պահանջներից չորսին լուծումներ տալ, և, ըստ այդմ, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։


Այդ փոփոխությունների համաձայն, կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ