ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Օմբուդսմենն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Օմբուդսմենն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
03.06.2016 | 21:57

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բեռնհարդ Ֆրանկլը և ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր: Դեսպան Ավակովը, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցեր երկկողմ համագործակցության շրջանակներում: Պաշտպան Արման Թաթոյանն ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում ԵԱՀԿ գրասենյակի դերը, հաստատել իր պատրաստակամությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու:

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ