Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Արփինե Հովհաննիսյանին գործուղեք Բրազիլիա

Արփինե Հովհաննիսյանին գործուղեք Բրազիլիա
25.04.2016 | 13:53

Բրազիլիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ անցած տարի իրավապահ մարմիններին հաջողվել է վերադարձնել 125 մլն դոլար, որ ուղարկել էին արտասահմանյան բանկեր կոռումպացված պաշտոնյաները և քաղաքական գործիչները՝ գրում է BBC-ին։ Նախարարությունը նշում է, որ մեկ տարում բյուջե է վերադարձվել 8 անգամ ավելի շատ գումար, քան նախորդ տասնամյակում: Գերատեսչությունը բացատրել է, որ դա հնարավոր է դարձել կոռուպցիոն հանցագործությունների համար կասկածվողների հետ ավելի ակտիվ գործարքներ կնքելու դեպքում: Վերադարձված գումարների մեծ մասը պատկանել է Petrobras պետական նավթային ընկերությանը: Միջոցների դուրսբերման գործի շրջանակում ներառված են տասնյակ քաղաքական գործիչներ և ընկերության աշխատակիցներ: Հետաքննությունը կարծում է, որ ընկերության բարձրաստիճան աշխատակիցների և քաղաքական գործիչների մասնակցությամբ ընդհանուր կոռուպցիոն սխեման Petrobras-ին արժեցել է 2 մլրդ դոլար։

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ