Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 քաղաքացի

Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 քաղաքացի
23.04.2016 | 09:54

Երեւանի Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 քաղաքացի: Նրանց մեջ են Վահե Գրիգորյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Սարմեն Շահիջանյանը, Մարիա Հովսեփյանը, Ասիա Խաչատրյանը, Գայանե Բաբլոյանը, Լեւոն Գալստյանը, Armenia Today վերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը, «Ա1+» լրագրողը, Հարություն Աղլամազյանը, Վարդանուշ Բալայանը եւ այլն: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակում ընթերցել է Նախագահական նստավայրին ուղղված պահանջները եւ երթով ցանկացել հասնել Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Ցուցարարները դիմել են խորամանկության, նրանք Ազատության հրապարակից մեկ այլ կողմից դուրս են եկել Մաշտոցի պողոտա, եւ խումբ-խումբ շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Սակայն Բաղրամյան պողոտայի հենց սկզբին ոստիկանները շղթա են կազմել եւ թույլ չեն տվել որեւէ մեկը բարձրանա վերեւ:


«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության հայտարարությունը.


«1. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, որը կխախտի ստատուս քվոն: Ամեն ինչ անել պահպանելու համար ստատուս քվոն, բացառել տարածքային որեւէ զիջում եւ խաղաղապահ զորքերի մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Պահանջում ենք Բաղրամյան 26-ից պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ-ն դեմ է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը եւ տարածքային որեւէ զիջումների գնալուն:
2. Այս ընթացքում քանի դեռ Հայաստանը պահպանում է ստատուս քվոն Արցախում, Բաղրամյան 26-ը պետք է իրականացնի պետական կառավարման համակարգի առողջացման հետեւյալ քայլերը.
1. Պետբյուջեից անհապաղ պետական աջակցություն ցուցաբերել մեր զոհված զինծառայողների ընտանիքներին՝ առնվազն 30 հազարական դոլարի չափով, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին առնվազն 5 հազար դոլարի չափով:
2. Աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուովին եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ իրենց հանցավոր անգործության համար, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:
3. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել օֆշորային ընկերություններից անօրինական միջոցներով ստացած ամբողջ եկամուտը:
Նշված ցանկում ընդգրկված օլիգարխներից յուրաքանչյուրին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլն դոլարի չափով գումար, այդ թվում Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Կճոյան, Գարեգին Բ կաթողիկոս, Դավիթ Հարությունյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Մայրապետյան, Արմեն Գեւորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան եւ այլք։ Հավաքագրված միջոցները պետք է մուտքագրվեն բյուջեի հատուկ հաշվեհամարին եւ դրա ծախսումն իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Այդ գումարի առնվազն կեսը պետք է ուղղվի պաշտպանական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ֆոնդի մեջ»: Ազատության հրապարակում հավաքվածները փորձեցին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ երթը չի բխում «Հավաքների մասին» օրենքից, քանի որ բացակայում են բոլոր իրազեկումները: «Հարգելի քաղաքացիներ, հավաքն անօրինական է՝ համաձայն «Հավաքների մասին» օրենքի: Ապրիլի 24-ի հետ կապված տեղի են ունենում արարողակարգային միջոցառումներ եւ առաջարկում եմ մնալ Ազատության հրապարակում: Կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության»,-ասաց Օսիիպյանը եւ առաջարկեց կազմել 20-25 հոգուց բաղկացած խումբ եւ ոստիկանների ուղեկցությամբ նամակը հասցնել նախագահի նստավայր:

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ