Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Թուրքիայում ազատ են արձակվել «դավաճան» լրագրողները

Թուրքիայում ազատ են արձակվել «դավաճան» լրագրողները
26.02.2016 | 15:54

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ազատ է արձակել «Ջումհուրիյեթի» լրագրողներ Ջան Դյունդարին ու Էրդեմ Գյուլին՝ 92 օրյա ազատազրկումից հետո, Թուրքիայի հատուկ ծառայությունների՝ Սիրիայի իսլամիստներին աջակցելու մասին բացահայտումների համար, գրում է BBC-ն։ Սահմանադրական դատարանի խորհուրդը 12 կողմ, 3 դեմ ձայներով վճռել է ազատ արձակել «Ջումհուրիյեթի» խմբագիր Ջան Դյունդարին ու Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլին՝ «անձի ազատության ու անվտանգության», «մամուլի ազատության», «ազատ խոսքի» իրավունքները չոտնահարելու համար։ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի համար ցմահ ազատազրկման պահանջ էր ներկայացվել։ Անցյալ տարվա մայիսին նրանք «Ահա և ըստ Էրդողանի գոյություն չունեցող զենքերը» խորագրով նյութ էին պատրաստել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունների բեռնատարների մասին, որ զենք էին մատակարարում իսլամիստներին։ Դրանից հետո պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեղադրանքներով նախաքննություն էր սկսվել նրանց նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Ջումհուրիյեթին» և Դյունդարին դավաճանության մեջ էր մեղադրել։ Լրագրողների բանտարկության դեմ իրենց բողոքն արտահայտելու համար Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմաթիվ մտավորականներ, գիտնականներ, գրողներ և արվեստագետներ ցույցեր էին կազմակերպել։

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ