Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ

ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ
23.01.2016 | 10:21

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ: «Ափսոսանքով տեղեկացանք, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, մենք ողջունում ենք նրան գերազանց աշխատանքի համար»,- ասված է պատվիրակության հայտարարությունում: ԵՄ պատվիրակությունը շեշտում է մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի պատշաճ ընտրության և նրա լիակատար անկախության ապահովման կարևորությունը՝ շարունակելով. «Եվրամիությունը վստահ է, որ Հայաստանի հաջորդ օմբուդսմենը կնշանակվի ԱԺ-ի կողմից փոխհամաձայնությամբ և ի վիճակի կլինի պահպանել այդ կարևոր հաստատության անկախությունը»: Հայտարարությունում ընդգծված է, որ «պետական մարմինների՝ օմբուդսմենի առաջարկներին առավել արդյունավետորեն հետևելը անշուշտ կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանությանը»: «ԵՄ-ն նվիրված է Հայաստանում բարեփոխումներին աջակցությանը, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և օրենքի գերիշխանության բնագավառում»,- շեշտում է պատվիրակությունը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մարդու իրավունքների միջազգային չափանիշների արդյունավետ իրականացման գործում: «Օմբուդսմենի հաստատությանը Եվրամիության կողմից տրվող մեծ կարևորությունը հաստատում է վերջերս Հայաստանի համար մարդու իրավունքների բյուջետային աջակցության 2016-18-ի 12 միլիոն եվրոյի ծրագրի ստորագրումը»,- ասված է հայտարարությունում: Օմբուդսմենի հրաժարականի կապակցությամբ ափսոսանք էր հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ