Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Չի վաճառվելու

Չի վաճառվելու
18.12.2015 | 01:29

«Մասնավոր զրույցի ժամանակ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանն ասել է, թե ինքնաբացարկ կհայտարարի, եթե Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացվի»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, երբ լրագրողները նրանից փորձեցին ճշտել, թե ինչպես է ՍԴ-ի նախագահը անկողմնակալ քննելու հանրաքվեի արդյունքների բողոքարկման հայտը, եթե այդպիսին լինի, երբ ինքը եղել է Սահմանադրության բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ։ Հետաքրքիրն այն է, որ ՍԴ-ի նախագահի ինքնաբացարկի մասին խոսում է ԱԺ աշխատակազմի ղեկավարը։ Գուցե հենց նա՞ աչք ունի ՍԴ-ի նախագահի աթոռի վրա։ Ինչևէ։ Նոր Սահմանադրությունը 100000 օրինակով առաջիկայում կտպագրվի։ «Տպագրվող նոր Սահմանադրությունը վաճառքի համար չէ, այն կհատկացվի տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների»,- կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ Հարց է առաջանում` իսկ շարքային քաղաքացին ինչպե՞ս պետք է ծանոթանա իր բարեփոխված սահմանադրական իրավունքներին։ «Շարքային քաղաքացին ինչ-որ ձևով հնարավորություն կունենա ծանոթանալու, քանի որ նոր Սահմանադրությունը կլինի պետական կառավարման մարմիններում»,- պատասխանելով մեր հարցին` ասաց Հրայր Թովմասյանը։ Չենք վիճարկում, իհարկե, նոր Սահմանադրությունը կլինի բոլոր պետական կառավարման մարմիններում, սակայն շարքային քաղաքացիներն ամեն օր հո չե՞ն թակում պատկան մարմինների դռները։ Չմոռանանք նշել, որ գործադիրի երեկվա նիստում որոշվեց 33 մլն դրամ հատկացնել նոր Սահմանադրությունը 100000 օրինակով տպագրելու համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ