Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Արփինե Հովհաննիսյանն արդարանո՞ւմ է, թե՞ մեղադրում

Արփինե Հովհաննիսյանն արդարանո՞ւմ է, թե՞ մեղադրում
10.12.2015 | 17:46

Ընտրախախտումների վերաբերյալ բարձրաձայնված բոլոր ահազանգերը պարզում են պատկան մարմինները: Կան հարուցված քրեական գործեր, կատարվում է վերահաշվարկ, որի արդյունքները հստակ պարզ կլինեն և կհրապարակվեն՝ ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ին: «Այս պահի դրությամբ 2 գործ քննչական կոմիտեում է, 6 գործ՝ գլխավոր դատախազությունում: Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ոստիկությունում նյութեր են նախապատրաստվում, որոնց արդյունքում պարզ կլինի՝ քրեական գործեր հարուցվելո՞ւ են, թե՞ ոչ: Դրանց ծավալը մեծ է, անմիջապես 2 օրվա ընթացքում դժվար է պարզել՝ 200-300 նյութերում կա՞ն քրեական հատկանիշներ, թե՞ ոչ»,- ասել է նախարարը: Հարցին՝ արդարադատության նախարարությունը ընտրախախտումների ո՞ր մասով է պատասխանատու, նախարարն ասաց. «Այս պահին հարուցված գործերի կամ ԿԸՀ-ում վերահաշվարկի շրջանակներում որևէ իրավասություն չունի նախարարությունը: Հանրաքվեի հետ կապված վստահություն ստեղծելու հաջորդ քայլը ահազանգերին և դրա հետ կապված քրեական գործերին հետամուտ լինելն է: Երբ կտեսնեք, որ ձեր ահազանգերից հետո ոչ մի բան չի արվել, գնահատականները դուք կհնչեցնեք: Նրանք, ովքեր արջի ծառայություն են մատուցել, իրենց լիազորությունները գերազանցել են, խախտումներ են արել, կպատժվեն»: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ընտրախախտումների վերաբերյալ տեսանյութերը մոնտաժված են, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ «չի մեկնաբանում վարչապետի ասածները»:
«Եթե նրան նման ինֆորմացիա տրամադրվել է, նշանակում է, որ դրանում կան օբյեկտիվ հիմքեր: Ես նրան նման տեղեկություն չեմ տրամադրել, որովհետև դա իմ իրավասության շրջանակում չէ: Եթե պատկան մարմինները տրամադրել են, ուրեմն նա տիրապետում է այդ ինֆորմացիային»,- ասել է նախարարը: Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանն այդ հայտարարությամբ չի՞ ուղղորդում իրավապահ մարմիններին, Հովհաննիսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա տեղեկատվություն է, որին նա տիրապետում է, իսկ քննությանն ուղղորդել որևէ պետական մարմին իրավասու չէ: Հենց հիմա քննություն իրականացվում է, և դուք կտեսնեք պատժված մարդկանց»։

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ