Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով

Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
19.09.2015 | 23:57

Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և 2 ամսով երկարաձգել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու`«Սդղի գյոլի» տարածքում Հարություն Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով հուլիսի վերջից կալանավորված Տիգրան Խաչատրյանի կալանքը:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ