ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՍԴ-ն պետք է հակասահմանադրական ճանաչի նաև փոփոխված օրենքը»

«ՍԴ-ն պետք է հակասահմանադրական ճանաչի նաև փոփոխված օրենքը»
06.07.2015 | 23:58

«Սահմանադրական դատարանը պետք է հետևողական լինի իր կայացրած որոշումը կյանքի կոչելու հարցում և «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր՝ փոփոխված օրենքը ևս հակասահմանադրական ճանաչի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա ՍԴ-ում քննության ժամանակ ներկայացնելու է բողոքը: «Ծայրահեղ դեպքում՝ կասեցնի գործող օրենքի գործադրումը և պարտադրի ու պահանջի, որպեսզի նոր՝ սկզբունքորեն կոնցեպտուալ մոտեցում ցուցաբերվի կենսաթոշակային համակարգի նկատմամբ», - հավելեց Մինասյանը: Նա շեշտեց, որ այս նոր օրենքի հետ կապված խախտումները բազմաթիվ են: Օրենսդրական ողջ գործընթացը աղավաղված է եղել՝ օրենքի նախագծի մշակումը, քննարկումն ու ընդունումը տեղի են ունեցել կոպտագույն խախտումներով: «Պարտադիր կուտակայինը նպատակային սոցիալական վճար վերանվանելով՝ էությունը չփոխվեց»,- պնդեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ օրենքի վերախմբագրված տարբերակը ևս հակասում է Սահմանադրությանը. «Արդյունքում մենք այսօր ունենք մի օրենք, որը, մեր խորին համոզմամբ, հակասում է Սահմանադրությամբ պաշտպանվող անձի սեփականության իրավունքին: Իրավունքի գերակայության սկզբունքն է խաթարված, որոշակիության և համաչափության սկզբունքներն են խախտված: Եվ այդ տեսակետից օրենքը չի ապահովում նաև որևէ սոցիալ-տնտեսական զարգացում մեր քաղաքացիների և պետության կյանքում»:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ