ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հունիսի 23-ին ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ»

«Հունիսի 23-ին ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ»
06.07.2015 | 23:57

«Օմբուդսմենի վերջնական գնահատականը հունիսի 23-ին ոստիկանության գործողությունների վերաբերյալ» զեկույցում դրական գնահատելով հավաքի մյուս օրերին ոստիկանության «հանդուրժողական գործելաոճը, օրինապահությունը»՝ Կարեն Անդրեասյանը չորս կետով ներկայացրել է ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները: «Քաղաքացիական հագուստով մի շարք ոստիկաններ օրենքի խախտմամբ մասնակցել են հունիսի 23-ի գործողություններին, ոչ իրավաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»,- նշել է օմբուդսմենը: Հիշեցնելով, որ «Ոստիկանության մասին» օրենքը պարտավորեցնում է ոստիկանության ծառայողներին հասարակական կարգը պահպանելիս համազգեստ կրել՝ Անդրեասյանը նշում է, որ բազմաթիվ ոստիկաններ ոչ միայն համազգեստով չէին, այլև ցուցարարներին բերման ենթարկելիս նրանց նկատմամբ կիրառել են բռնություն, որը «որևէ կերպ պայմանավորված չի եղել կոնկրետ իրավիճակում ցուցարարների ագրեսիվ վարքագծով»: «Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ուժ գործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց, վնասել նրանց տեխնիկական միջոցները»,- հայտարարել է Կարեն Անդրեասյանը: Նրա գնահատմամբ՝ Բաղրամյան պողոտայում, իսկ այնուհետև Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին «հատուկ միջոցի` ջրանետի և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելը պայմանավորված չի եղել բացարձակ անհրաժեշտությամբ»:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ