ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիա

«Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիա
05.07.2015 | 13:46

Ցուցարարները մինչև երկուշաբթի, ժամը 21։00-ն ժամանակ տվեցին իշխանություններին։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը երեկ երեկոյան հայտարարեց՝ իրենց պահանջների չկատարման դեպքում սկսում են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան՝ ամեն օր Բաղրամյան պողոտայում առաջ տանելով որպես բարիկադ ծառայող աղբամանները։
«Դիմում ենք իշխանություններին՝ Բաղրամյան պողոտան չենք բացելու, քանի դեռ մեր պահանջները կատարված չեն։ Սպասում ենք մինչև երկուշաբթի 21։00-ն, և եթե մեր պահանջներից գոնե մեկը չկատարվի, ուրեմն սկսում ենք «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան։ Երկուշաբթի օրվանից քաղաքացիական շախմատի մեր այս կարևոր բարիկադները, որոնք աղբամաններ են կոչվում, նրանք վաղուց աղբամաններ չեն, նրանք մեր սիմվոլ բարիկադներն են, ամեն նոր օրվա 21։00-ին, եթե չենք ստանում պատասխան, մեկ քայլ առաջ տանում ենք դեպի Բաղրամյան»,- հայտարարեց Սանասարյանը։ Նա ևս մեկ անգամ հիշեցրեց արդեն 12 օր Բաղրամյան պողոտան փակ պահող ցուցարարների պահանջները՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման հակասոցիալական որոշումը, պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումը խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով։
«Սա է այն առաջարկը, որ թարմացնելու է քաղաքացիական պայքարը։ Մենք մարտի դուրս չենք եկել, շարունակում ենք մեր խաղաղ, բայց անկոտրում պայքարը»,- ասաց Սանասարյանը։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ աղբամանները չեն շարժվի.«Եթե աղբամանները շարժվեն, ես կդիտեմ որպես ոստիկանների հետ արհեստական բախում։ Եթե մեկ քայլն իրենց որևէ բան է տալու, խնդիր չկա, տասը քայլ էլ մենք կգնանք: Չի տա, այսինքն` միանշանակ կարելի է տրամաբանել, որ սա արհեստականորեն ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ ոստիկանության հետ բախում ստեղծվի, հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա, որպեսզի մարդիկ գան Բաղրամյան պողոտա»։
Ոստիկանությունն այսօր ևս ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ առավոտյան ակցիայի մասնակիցներին հորդորեց տարածքից հեռացնել աղբամանները, որոնք պատկանում են մասնավոր ընկերության, խոստանալով, որ բարիկադների փոխարեն կտեղադրվեն ոստիկանական ուղեփակոցներ։ Տևական բանակցություններից հետո Բաղրամյան պողոտայում շուրջօրյա նստացույցի մասնակիցները որոշեցին՝ աղբամանները կմնան նույն տեղում։

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ