Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ Երևանում ստեղծված իրավիճակը «պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վոլինկինը ասաց․ «Այս իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այլ տարբերակներ չեն կարող լինել: Իրավիճակը պետք է կարգավորվի միայն բանակցությունների սեղանի շուրջ, որը բազմիցս առաջարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը»: «Մենք ուզում ենք, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում կայուն իրավիճակ լինի, որ այստեղ որևէ հակամարտություն չլինի: Հայաստանը կարող է զարգանալ միայն կայունության պայմաններում», - ասաց ռուս դիվանագետը: