ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության փորձի կասկածանքով ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ կատարվել են քննչական գործողություններ, վկաների հետ առերեսումներ՝ ասել է ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, որ մեկուսարանում հանդիպել է Գոհար Ենոքյանին:
ԱԺ 37 պատգամավորներ միացել էին ԲՀԿ նախաձեռնած ստորագրահավաքին` Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար: Այսօր ժամը 17-ին լրանում է Գոհար Ենոքյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու 72 ժամը: Եթե նրա նկատմամբ մեղադրանքը չհանվի, Գոհար Ենոքյանը կտեղափոխվի կանանց աշխատանքային գաղութ: