Ամերիկացի երգիչ և երգահան Դանիել Դեքերն իր խնդրանքով դարձել է ՀՀ քաղաքացի: Նա ապրիլի 22-ին ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է կոմպոզիտոր Արա Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ նախագահի նստավայրում Դեքերն ստացել է Հայաստանի քաղաքացու բոլոր իրավունքները՝ բացի ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից: