Եգիպտոսում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել նախկին նախագահ Մուհամադ Մուրսին՝ մեղավոր ճանաչվելով 2012-ի ցույցերի մասնակիցների մահվան մեջ: Մուրսիի հետ միասին ազատազրկման են դատապարտվել նաև նրա ղեկավարած «Մուսուլման եղբայրներ» շարժման 12 հայտնի գործիչներ։