Երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել ցմահ ազատազրկվածներին, սակայն, ինչպես տեղի մեր աղբյուրները փոխանցեցին, պարզապես «գալոչկայի» համար էր եկել և իրենց հուզող որևէ հարցի առնչությամբ կոնկրետ ոչինչ չի ասել:
Ցմահ ազատազրկվածները, որ վաղուց սպասում են իրենց գործերի վերանայմանը, ոչ մի ստույգ բան չեն լսել նախարարից, այսինքն, հույս չկա, թե որևէ քայլ կարվի այդ ուղղությամբ: Հովհաննես Մանուկյանը, գլուխը «տմբտմբացնելով», լսել է դատապարտյալներին և հեռացել:
Կալանավորներն այդպես էլ չեն հասկացել՝ նախարարն իրենց խնդիրներից ի՞նչ «տարավ հետը»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ