Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության հայտարարված մրցույթում առաջադրվել է երեք թեկնածու` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը: ՄԻԵԴ-ի հայաստանյան մրցույթի թեկնածուների գրանցման ժամկետը կավարտվի 4 օրից: