ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Որ դատախազը լավ ապրի

Որ դատախազը լավ ապրի
05.12.2014 | 00:44

Եթե տուն չունեք և ապրում եք վարձով, առավել ևս բնակվում եք աղետի գոտում, հոգ չէ, կառավարությունը ձեզ անտեր չի թողնի, տուն կտա, իհարկե, եթե դուք... դատախազ եք։ Դեկտեմբերի 4-ին գործադիրը որոշեց Շիրակի մարզի դատախազին կարմիր ժապավենով փաթեթավորված մի «փոքրիկ» նվեր անել՝ տուն տալ, այն տունը, որտեղ նա ապրում է վարձով։ Բայց եթե անկեղծ լինենք, նվերը ոչ թե կառավարությունն է արել, այլ մենք՝ հարկատուներս, քանի որ գործադիրի անդամներն իրենց գրպանից չէ, որ տրամադրում են այդ գումարները, այլ կառավարության, այսինքն՝ բյուջետային միջոցներից։ Իսկապես, բա մեր ժողովրդի թասիբը թույլ կտա՞, որ «խեղճուկրակ» աշխատավարձով «մի կերպ» ապրող դատախազը վարձով ապրի։ Բա օտարերկրյա ներդրողները մեզ վրա չեն ծիծաղի՞։ ՈՒ որ չծիծաղեն, ժողովուրդը դատախազի համար տուն առավ։ Իսկ թե ո՞ր արժանիքի համար, այդպես էլ անհայտ մնաց։ Եվ ոչինչ, որ հարյուրավոր մարդիկ նույն Շիրակի մարզում տուն չունեն 1988-ից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ