Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանը դեռևս հնարավորություն չունի տեսակցելու իր հարազատների հետ. տեսակցությունների վրա դրված արգելքը չի հանվել: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Դեռևս հայտնի չէ նաև դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը: Շանթ Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է գնալ ՔԿՀ՝ հանդիպելու իր պաշտպանյալին և մանրամասն տեղեկություններ կարող է ներկայացնել ավելի ուշ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ