«Հարավային դարպասը» հայտնում է, որ Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի է ունեցել Արմեն Չախալյանի դատավարությունը, որի ընթացքում որոշում է կայացվել նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատարանը որոշել է ազատել Ա. Չախալյանին` սահմանելով 4 տարի պայմանական և 2000 լարի տուգանք:
Հիշեցնենք, որ Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հատուկ ջոկատայինների կողմից հունիսի 28-ին, իսկ հունիսի 30-ին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ (խուլիգանություն), 2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) և 3-րդ (սառը զենքի օգտագործում) կետերի համաձայն: