Քաղցկեղի առաջացման ռիսկերից են ստրեսները, ծխախոտը, ժառանգականությունը, որոնց պարագայում մեծանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, կրծքագեղձի քաղցկեղը կանայք կարող են հայտնաբերել ինքնազննման միջոցով, անհանգստությունների և կրծքում փոփոխություններ նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկի: Կանայք 35-45 տարեկանում պետք է պարտադիր անցնեն պրոֆիլակտիկ ուլտրաձայնային հետազոտություն, իսկ 40 տարեկանից հետո տարեկան մեկ անգամ մամոգրաֆիա:
Տղամարդիկ ևս 50 տարեկանից հետո պետք է շագանակագեղձի զննության ենթարկվեն, իսկ 45-50-ից հետո` գաստրոսկոպիա և այլն:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ